News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մալթայի եւ Հայաստանի միջեւ պատմական նմանությունը ես ինձ համար նշեցի «Մեծ պաշարման կերպարները» երաժշտական ստեղծագործությունը գրելիս, Մալթայի պաշարման պատմությունը դրա վկայությունն է: Այս մասին Երեւանում մամուլի ասուլիսի ժամանակ ասաց հայ-մալթացի կոմպոզիտոր Ալեքսեյ Շորը:

Կոմպոզիտորի խոսքով՝ իրեն հայտնի է անցյալ դարի սկզբին Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության մասին. «Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության մեծագույն ողբերգությունն է»:

Արդեն երրորդ անգամ Հայաստանում գտնվող կոմպոզիտորը նաեւ նշեց, որ անցյալ անգամ հոր հետ էր եկել, որն իր կյանքի առաջին 12 տարիներն այստեղ է անցկացրել: «Պուշկինոյում մենք գտանք այն տունը, որտեղ հայրս ապրել է, Գյումրիում՝ տան ավերակները, որտեղ հայրս բնակվել է: Այդ ամենն անչափ սրտառուչ էր: Մեր տանն ամբողջ կյանքում Հայաստանի մասին խոսակցություններ են եղել, եւ մենք երազում էինք երբեւէ այստեղ գալու մասին»,- ասաց կոմպոզիտորը:

Ալեքսեյ Շորի «Մեծ պաշարման կերպարները» սիմֆոնիկ ցիկլում ներկայացված է 1565 թվականի մայիս-սեպտեմբերին Օսմանյան կայսրության սուլթան Սուլեյման I-ի բանակի կողմից Մալթայի Մեծ պաշարման պատմական իրադարձությունը: Այդ ժամանակ կղզին գրավել էր Հիվանդախնամների (Հոսպիտալիերների) ասպետական օրդենը: Պաշարումը եվրոպական տերությունների եւ Օսմանյան կայսրության միջեւ Միջերկրական ծովում գերիշխանության մրցակցության գագաթնակետն էր: Մեծ պաշարումը վճռորոշ իրադարձություն էր Մալթայի պատմության մեջ, Եվրոպայի ճակատագրում եւ ապագայում ամբողջ քրիստոնեական քաղաքակրթության համար: Սուրբ Հովհաննես օրդենի (Հոսպիտալիերների) մի խումբ ասպետները, մի քանի հազար մալթացի աշխարհազորայինները եւ Օրդենի ու դաշնակից ռազմիկները ոչ մեծ ջոկատները դիմակայեցին Օսմանյան վիթխարի բանակի ճնշմանը: Նրանք ամբողջ աշխարհին ցույց տվեցին, որ նախկինում սարսափ տարածող օսման թուրքերին հնարավոր է հաղթել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Եվրոպական խորհրդարանում տեղի է ունեցել «Ոգեկոչել Հայոց Ցեղասպանությունը....
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Խոստանալով պայքարել հանուն մի աշխարհի, որտեղ տիրում են խաղաղություն…
Մենք չպետք է սպասենք ևս մեկ դար՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար. Աննա Էշու
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին...
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Մինչ մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը՝ երբեք…
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական Սեթ Մոուլթոն
«Ես հպարտ եմ, որ Կոնգրեսն ասել է ճշմարտությունը և ճանաչել է Հայոց…
«Մենք երբեք չենք հանձնվի». Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
Նա անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հայկական ու հունական համայնքների ջանքերին…
Ամենաշատ