News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով արտասահմանից վերադարձած 300 հոգի ունենք։ Այս մասին այսօր՝ հուլիսի 2-ին ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանում լրագրողների հետ զրույցում հայտնեց  Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանը։

«Նիկոլ Փաշինյանի կոչով արտասահմանից վերադարձած 300 հոգի ունենք, նրանցից 156 հոգին նախկինում զինվորական ծառայությունից խուսափած մարդիկ են, որոնք ներկայացել են եւ պատրաստ են անցնել ծառայության»,–նշեց նա։

ԳՇ պետն ասաց, որ նրանց զորակոչումն իրականացվում է այն նույն հավասար սկզբունքներով, ինչ մյուս զորակոչիկներինը։ «Որեւէ խնդիր այս պահին չկա»,–եզրափակեց նա։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետը ֆեյսբուքյան ուղիղ եթերներից մեկի ժամանակ դիմել էր արտերկրում գտնվող զորակոչային տարիքի ՀՀ քաղաքացի բոլոր երիտասարդներին, նրանց ծնողներին, որ «այդ բոլոր տղաներն առաջիկա քսան օրվա ընթացքում վերադառնան Հայաստան եւ մեկնեն ժամկետային զինվորական ծառայության, իրենց պարտքը կատարեն Հայրենիքի առաջ»։

Նա հավաստիացրել էր նաեւ, որ կարգադրություն կանի, որ բանակ մեկնելու համար վերադարձող երիտասարդների նկատմամբ, օրենքի սահմաններում, իրավական ընթացակարգեր չիրականացվեն, որովհետեւ հնարավոր է, որ նրանցից ոմանց նկատմամբ հետախուզում է հայտարարված։

Տպել
Ամենաշատ