News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երեւանում այսօր՝ հուլիսի 2-ին, կայացել է ԱՊՀ կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի նիստը, որին, բացի Հայաստանից, մասնակցել են անդամ մյուս երկրների՝ Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ղրղզստանի դատախազությունների, Ղազախստանի պետական ծառայության եւ կոռուպցիայի հակազդման գործերով գործակալության պատվիրակությունները:

Մինչ նիստի մեկնարկը Խորհրդի անդամ երկրների պատվիրակությունների ղեկավարներին ընդունել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ՀՀ վարչապետը, մեծապես կարեւորել է կոռուպցիայի, որպես գլոբալ մարտահրավերի, դեմ պայքարում ԱՊՀ երկրների ուժերի համատեղումը եւ այդ նպատակով կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի շրջանակներում համագործակցության արդյունավետ կառուցակարգերի գործարկումը: ՀՀ վարչապետը հաջողություններ է մաղթել Խորհրդի մեկնարկող աշխատանքներին:

Նիստի ընթացքում քննարկվել են կոռուպցիայի դեմ պայքարում անդամ երկրների միջեւ համագործակցության արդյունավետության բարձրացման մեթոդներին առնչվող հարցեր, ինչպես նաեւ Միջպետական խորհրդի նախորդ նիստին ընդունված՝ կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված որոշումների իրականացման արդյունքները, կոռուպցիայի հակազդման ոլորտում ԱՊՀ անդամ երկրների համագործակցության համաձայնագրի նախագծի շուրջ ընթացող աշխատանքները: Վերջինս ուղղված է ԱՊՀ-ի շրջանակում կոռուպցիայի հակազդման իրավա-կազմակերպական հիմքերի սեղծմանը, այս ոլորտում անդամ երկրների փոխգործակցության սկզբունքների, նպատակների հստակեցմանը:

Իր ելույթում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նշել է, որ ձեռք բերելով անդրազգային բնույթ՝ կոռուպցիան դադարել է լինել միայն երկրների ներքին խնդիրը: Այդ տեսանկյունից, ըստ ՀՀ գլխավոր դատախազի, կոռուպցիայի արդյունավետ հակազդման գործում գնալով ավելի է կարեւորվում միջազգային իրավական համագործակցությունն ու ուժերի համատեղումը, ուստի Հայաստանի դատախազությունը պատրաստ է իր ներդրումն ունենալ այդ չարիքի դեմ համընդհանուր պայքարին միտված համատեղ աշխատանքում: Արթուր Դավթյանը շեշտել է անդրազգային մակարդակում կոռուպցիայի դեմ համակարգված պայքարում անդամ երկրների միջեւ փորձի եւ տեղեկատվության ակտիվ փոխանակումը:

Ելնելով դրանից՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հայկ Ասլանյանը ներկայացրել է Հայաստանում վերջերս ինչպես ինստիտուցիոնալ մակարդակով, այնպես էլ քրեաիրավական ոլորտում իրականացված բարեփոխումները, որոնք արդեն սկսել են իրական արդյունքներ ապահովել: Մասնավորապես նշվել է կոռուպցիոն հանցագործությունների դասակարգումը միջզգային չափորոշիչներին համապատասխանեցնելու, ապօրինի հարստացումը քրեականացնելու, հակակոռուպցիոն մարմին ստեղծելու, «ազդարարի» ինտիտուտ ներդնելու, ինչպես նաեւ կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման ուղղությամբ իրավապահ մարմինների համակարգված աշխատանքների ակտիվացման արդյունքների մասին:

Նիստի մասնակիցները հաստատել են համատեղ գործունեության առաջիկա տարվա պլանը, ընդունել Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի եւ ԱՊՀ գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդի միջեւ համագործակցության համաձայնագիրը: Նմանատիպ փաստաթուղթ է ստորագրվել նաեւ Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի եւ ԱՊՀ անդամ երկրների ֆինանսական հետաքննության մարմինների համակարգող խորհրդի միջեւ:

Հանդիսավորությամբ տրվել է կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժողականության ընկալումների ձեւավորմանը միտված՝ «Միասին ընդդեմ կոռուպցիայի» թեմայով սոցիալական հակակոռուպցիոն գովազդի միջազգային երիտասարդական մրցույթի մեկնարկը: Վերջինիս շրջանակում Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի եւ Տաջիկստանի 14-ից 35 տարեկան  մասնակիցներին առաջարկվում է մինչեւ այս տարվա հոկտեմբերի 19-ը պատրաստել եւ ներկայացնել նշված խորագիրը կրող պաստառներ եւ տեսանյութեր:

Կանոնադրությամբ սահմանված կարգով մեկամյա ժամկետով ընտրվել է Միջպետական խորհրդի նոր ղեկավար կազմ. այդ ժամկետով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ընտրվել է Խորհրդի նախագահ:

Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի ստեղծման մասին համաձայնագիրը ստորագրվել է 2013թ. հոկտեմբերի 25-ին` ԱՊՀ վեց պետությունների՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի Դաշնության եւ Տաջիկստանի միջեւ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովը կանցկացվի հոկտեմբերի 8-ին Մոսկվայում
Արտաքին գործերի նախարարների խորհրդի հաջորդ նիստը կանցկացվի հոկտեմբերի 7-ին...
Ադրբեջանի Գյանջա քաղաքը 2025 թվականին կդառնա ԱՊՀ մարզական մայրաքաղաքը
Նախարարների նիստից հետո որոշում է կայացվել նաև կարգավիճակ տալ ԱՊՀ երկրների հիմնարար կազմակերպություններին ռազմական անվտանգության ապահովման խնդիրների հետազոտման...
Հայաստանն ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդին ներկայացված կլինի փոխնախարարի մակարդակով. Բելառուսի ԱԳՆ
Մենք ակնկալում ենք...
ԱՊՀ երկրների ԳՇ պետերը Մոսկվայում քննարկել են ԱԹՍ-ին հակազդելու քայլերը
Քննարկվել են նաև համատեղ (միավորված) ռազմական համակարգերի զարգացման ներկա և ապագա մարտահրավերները...
ՀՀ եւ Տաջիկստանի զինվորականները մասնակցում են ԱՊՀ երկրների ԶՈւ շտաբների պետերի նիստին
Նիստի ընթացքում Վալերի Գերասիմովը գործընկերներին տեղեկացրել է փոփոխությունների մասին...
ՌԴ-ի և ԱՊՀ երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 5,8%-ով. Օվերչուկ
Արտահանումը կազմել է 5,1 տրիլիոն ռուբլի, իսկ ներմուծումը` 3,7 տրիլիոն ռուբլի․․․
Ամենաշատ