Չինաստանում Mitsubishi Pajero նորից թարմացվել է: Այս մասին գրում է Motor-ը՝ վկայակոչելով Autohome-ը: Մոդելը, սակայն, լրջորեն չի արդիականացվել. բոլոր փոփոխությունները կոսմետիկ բնույթի են:
2019 մոդելային տարվա ամենագնացը ռադիատորի նոր ճաղեր եւ հետեւի լուսարձակների արծաթե եզրեր է ստացել:
Ինտերիերը նույնն է մնացել: 9 մատնաչափանոց սենսորային էկրանով մուլմեդիայի համակարգը չինական շուկայի համար տեղադրվում է անցյալ տարվանից: Միակ նորույթը հեռախոսի համար անլար լիցքավորման հնարավորությունն է: