News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Վրաստանը շատ կարեւոր օղակ է ոչ միայն մեր տարանցման, այլեւ ընդհանրապես միջազգային հանրության, այլ երկրների հետ հաղորդակցման շղթայում»: Այդ մասին «Էխո Մոսկվիի»-ն տված հարցազրույցում հայտնել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

«Մեր առեւտրաշրջանառության 70 տոկոսից ավելին Վրաստանի տարածքով է, մեր բոլոր այցելությունները հիմնականում  Վրաստանով է կատարվում: Ուստի մենք մշտապես փորձում ենք քաղաքական երկխոսություն վարել, քիչ թե շատ բարենպաստ պայմաններ ստեղծել»,- նշել է նախագահը:

Խոսելով Վրաստանում Հայ առաքելական եկեղեցու սեփականության մասին՝ Սերժ Սարգսյանն ասել է, թե դա բարդ հարց է, որը պատմություն ունի: «Երբ մենք երես թեքեցինք աթեիզմից եւ քայլեր ձեռնարկեցինք սեփականատիրոջը վերադարձնելու այն, ինչ նա ունեցել է, ոչ բոլոր տեղերում էր գործընթացը հարթ գնում: Վրաստանում դա առանձնանում է նրանով, որ այդ երկրում միակ գրանցված համայնքը Վրացական ուղղափառ եկեղեցին է: Այլ գրանցվածներ չկան: Բայց ես վստահ եմ, որ ցանկացած դեպքում այդ հարցը լուծվելու է: Առաջին, մենք այդ մասին միշտ խոսում ենք Վրաստանի նախագահի հետ: Երկրորդ, Վրաստանը միջազգային պարտավորություններ ունի, ուստի ես լավատես եմ»,- նշել է Սարգսյանը:

Մեկնաբանելով «Հյուսիս-Հարավ» գազատարի Վրաստանի հատվածի վաճառքի հնարավորությունը, Սերժ Սարգսյանը նկատել է, որ պաշտոնական մակարդակում մշտապես հավաստիացնում են, որ Վրաստանը մտադիր չէ վաճառել գազատարը, այլ միայն ենթակառուցվածքային բաղադրիչները: «Անգամ վաճառքի դեպքում Վրաստանը միջազգային պարտավորություններ է ունենալու: Այդպես չէ, որ վրացիները բարի գործ են անում՝ թույլ տալով իրենց տարածքով գազի տարանցումը: Մենք դրա համար 10 տոկոս ենք վճարոմ: Եթե գազի հազար խմ-ն մենք գնում ենք, օրինակ, 180 դոլարով, նշանակում է, որ տարանցման համար վճարում ենք 18 դոլար: Դա շատ մեծ գին է: Իսկ այս դեպքում պետք է պայմանագիր կնքենք եւ վճարն ավելի քիչ է լինելու, քան 18 դոլարը: Բայց ես չէի ուզենա, որ բանը դրան հասներ»,- ասել է Հայաստանի նախագահը:

Խոսելով Հարավային Օսիայի եւ Աբխազիայի խնդիրների մասին՝ Հայաստանի նախագահն ընդգծել է, որ  Հայաստանի համար տոն կլիներ, եթե Ռուսաստանի եւ Վրաստանի հարաբերությունները եթե ոչ բարեկամական, գոնե ավելի լավ լինեին, քան՝ այսօր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամբակում Գրիգորյանը Հայ-վրացական իրավական ֆորումին ներկայացրել է դատապարտյալների վերասոցիալականացման գործընթացները
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ…
Վրաստանի հետ փոխգործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա. վարչապետն ընդունել է Ռատի Բրեգաձեին
Վարչապետն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարարին...
Վերջին տարիներին հայ-վրացական հարաբերությունները հասել են զարգացման նոր մակարդակի. Ռուբեն Ռուբինյան
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի…
ՀՀ-ն արդարադատության ոլորտում Վրաստանի հետ ունի 8 բազմակողմ, 4 երկկողմ պայմանագիր և ստորագրված 2 հուշագիր
Առանձնազրույցում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները քննարկել են գործակցության խորացման հնարավորությունները…
Հայաստանի և Վրաստանի գործակցությունը լավագույններից մեկն է. Գրիգոր Մինասյան
Համատեղ ասուլիսում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները պատասխանել են լրագրողների հարցերին…
ՀՀ եւ Վրաստանի կառավարությունները պայմանավորվել են սկսել սահմանազատման աշխատանքները. ԱԳՆ
ՀՀ եւ Վրաստանի կառավարությունները պայմանավորվել են սկսել սահմանազատումը...
Ամենաշատ