News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամում այսօր՝ հուլիսի 3-ին, տեղի ունեցվ խորհրդի անդրանիկ նիստը, որտեղ ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել գիտխորհրդի քարտուղար Նարինե Մարգարյանը:

Նիստի օրակարգում, որին մասնակցել է ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը, ներառված են մի շարք հարցեր, այդ թվում՝ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի աշխատակարգի  եւ տնօրենի ընտրության կանոնակարգի քննարկում և հաստատում, հոգաբարձուների  խորհրդի նախագահի ընտրություն և այլն:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ հոգաբարձուների խորհրդի նախագահ ընտրվեց  Ռայմոնդ Գեւորգյանը, քարտուղար՝ Վլադիմիր Վարդանյանը: Նշենք, որ Ռայմոնդ Գեւորգյանը ներկա չէր,  նամակով տեղեկացրել էր իր համաձայնության մասին:

Որոշում կայացվեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար նշանակել խորհրդ գիտքարտուղար  Նարինե Մարգարյանին, իսկ տնօրենի պաշտոնի համար մրցույթը հայտարարվի 5-օրյա ժամկետում: Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրենի մրցույթի արդյունքները կամփոփվեն երեք ամիս անց:

Նշենք, որ կառավարության հունիսի 15-ի նիստում հաստատվել էր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի նոր կազմը, որտեղ մասնավորապես, ընդգրկվել են ԿԳ փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը, Սփյուռքի փոխնախարար Դ. Սարգսյանը, ՍԴ աշխատակազմի ղեկավար Վ. Վարդանյանը, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն Ա. Մելքոնյանը, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արեւելագիտության ինստիտուտի գիտաշխատող Վահրամ Տեր-Մաթեւոսյանը, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Հրանուշ Խառատյանը, «UCLA, Armenian genocide studies»-ի հիմնադիր Ռիչարդ Հովհաննիսյանը, Երեւանի պետական համալսարանի արեւելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչ Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության ներկայացուցիչ Պետրոս վարդապետ Մանուկյանը եւ այլք:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ լուրջ հակամարտություն էր առաջացել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանի եւ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի ու փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանի միջեւ: Դեմոյանը վիրավորական պիտակներով լի գրառումներ էր արել նախարարի ու փոխնախարարի հասցեին եւ ստացել պատասխաններ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (ֆոտո)
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այսօր...
Այսօր մենք հարգում ենք Ցեղասպանության զոհերի հիշատակը. Նիկոս Դենդիաս
Պատմական ճշմարտության ճանաչումը անհրաժեշտ պայման է մարդկության դեմ...
Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Ֆրանսիայից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար...
Ես ի՞նչ իմանամ՝ Էրդողանն ինչ է ուզում, չէի ուզենա նրա հետ կապված որևէ խոսք կիսել․ Տիգրան Մանսուրյան
Սրբադասված մեր մեծերի՝ հայրերի, մայրերի հիշատակի առաջ խոնարհվելու օրն է...
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
Այնուհետև օրվա խորհրդով եկեղեցական համալիրի տարածքում գործող «Տապան» թանգարանում բացվել է վավերագրական լուսանկարների ցուցահանդես…
Կեղծիքի իշխանությունը չի՛ կարող ներկայացնել Հայաստանը եւ հայ ժողովրդին այս ճակատագրական պահին. Հայկ Մարության
Ուժի կիրառման եւ ուժի սպառնալիքի պատճառով չի՛ կարելի հրաժարվել հիշողությունից։ Դա ոչ միայն կասկածելի կլիներ բարոյականության տեսանկյունից…
Ամենաշատ