Հուլիսի 2-ին «Օլիմպավան»-ում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը պարզաբանումներ տալու նպատակով հրավիրվել է ՀՔԾ Մաշտոցի բաժին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանի մամուլի քարտուղար Սաթենիկ Ասլիկյանը:
«Հրաչյա Ռոստոմյանը հայտնել է, որ նշված օրը ինքը մասնակցել է Օլիմպիական կոմիտեի կողմից հրավիրված նիստին. նիստը ավարտվելուն պես հեռացել է «Օլիմպավան»-ից»,-գրել է նա:
Ավելի ուշ մամուլի քարտուղարը ճշտել է, որ Ռոստոմյանը հրավիրվել է, ոչ թե ՀՔԾ, այլ Քննչական կոմիտե:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի վարչական շենքում նախօրեին տեղի ունեցած միջադեպին ներկա են գտնվել Արտակարգ իրավիճակների նախարարը և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը։
Նշվել է նաեւ, որ ըստ տուժողի հաղորդման՝ նրան հարված է հասցրել Գագիկ Ծառուկյանը, ապա ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել Գագիկ Ծառուկյանի անվտանգության ղեկավար՝ 46-ամյա Էդուարդ Բաբայանն ու ևս մեկ անձ, որի ինքնությունը պարզվում է։
Տուժողն ասել է՝ իրեն հարվածել Ծառուկյանը, ներկա է եղել նախարար Ռոստոմյանը. Ոստիկանություն




























