News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


2018 թվականի առաջին 6 ամիսներին 22 երկրում 66 լրագրող է զոհվել: Այս տվյալները ներկայացված են Ժնեւում հրապարակված Press Emblem Campaign հասարակական կազմակերպության զեկույցում, որում համաշխարհային հանրությանը կոչ է արվում գործուն միջոցներ ձեռնարկել հակամարտությունների գոտիներում լրատվամիջոցների աշխատակիցների անվտանգությունն ապահովելու համար, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Շեշտվում է, որ «2018 թվականի հունվարից հունիս 22 երկրում 66 լրագրող է սպանվել»: Սա գրեթե մեկ երրորդով ավելի է, քան անցյալ տարվա նույն ժամանակահատվածում, երբ զոհվել էր 50 մարդ:

Ինչպես նշում է Press Emblem Campaign-ը, մահվան դեպքերի ընդհանուր թվի կեսից ավելին 2018-ի հունվար-հունիսին բաժին է ընկել Աֆղանստանին (11 զոհ), Մեքսիկային (8), Սիրիային (7), ԱՄՆ-ին (6) եւ Եմենին (5): Կազմակերպությունը խորապես մտահոգված է նաեւ անցած 6 ամիսներին Հնդկաստանում 4 լրագրողների սպանության հետ կապված, որոնցից մեկին սպանել էին Քաշմիրում: Երեք թղթակից է սպանվել Բրազիլիայում, նույնքան՝ Էկվադորում եւ Ֆիլիպիններում: Եկուական՝ Գազայի հատվածում, Գվատեմալայում եւ Պակիստանում, մեկական՝ Բանգլադեշում, Կոլումբիայում, Հաիթիում, Ինդոնեզիայում, Իրաքում, Լիբերիայում, Նիկարագուայում, Ռուսաստանում, Սալվադորում եւ Սլովակիայում:

«Press Emblem Campaign-ը այս հարձակումները վճռականորեն դատապարտում է եւ կառավարություններին կոչ անում մեղավորներին պատասխանատվության ենթարկել»,- նշված է զեկույցում:

Press Emblem Campaign-ը, որը ստեղծվել է 2004 թվականին, ՄԱԿ-ին առընթեր խորհրդատվական կարգավիճակ ունի: Կազմակերպության կազմած վիճակագրությունում արտացոլված են իրենց մասնագիտական պարտականությունները կատարելիս լրագրողների սպանության դեպքերը: Տեղեկատվական աղբյուրներ են ծառայում մամուլի հրապարակումները, ՄԱԿ-ն եւ հասարակական կազմակերպությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ
Այս տարվա հունվարի 28-ին՝ Հայկական բանակի կազմավորման տոնի առիթով, կոպտորեն արգելվել էր լրագրողների մուտքը Եռաբլուր զինվորական պանթեոն...
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Լրագրողները Պաշտպանին ներկայացրել են իրենց մասնագիտական գործունեությամբ պայմանավորված` վերջին շրջանում հանդիպող խնդիրները...
Ալեքսեյ և Յուլիա Նավալնիներն արժանացել են «Լրատվամիջոցների ազատության մրցանակին»
Նա ընդգծել է, որ Կրեմլը հանդես կգա գրաքննության, ապատեղեկատվության և ստի նոր գործիքներով...
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Freedom House. Հայաստանում ավելացել են լրագրողների նկատմամբ ճնշումների դեպքերը
Ըստ IRI-ի, 2023 թվականի դեկտեմբերին անցկացրած հարցման․․․
Թբիլիսիում հատուկ ջոկատայինները ֆիզիկական բռնության են ենթարկել առցանց լրատվամիջոցների լրագրողներին. Civil.ge
Հատուկ ջոկատայինները ծեծի են ենթարկել նաեւ «Թաբուլա»-ի լրագրող Գեորգի Բադրիձեին
Ամենաշատ