ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր շնորհիվ Միացյալ Նահանգների եւ Հյուսիսային Կորեայի միջեւ պատերազմ չսկսվեց: Նա այս մասին գրել է Twitter-ի իր էջին, փոխանցում է «Գազետա»-ն: Թրամփի խոսքով՝ ԿԺԴՀ-ի հետ բանակցությունները դրական հունով են ընթանում:
«8 ամսվա ընթացքում ոչ մի հրթիռի արձակում կամ հրթիռային փորձարկում: Ողջ Ասիան ապշած է: Միայն ընդդիմադիր կուսակցությունը, որը կեղծ լուրերով լրատվամիջոցներ է ներառում, շարունակում է բողոքել: Եթե ես չլինեի, մենք հիմա կպատերազմեինք Հյուսիսային Կորեայի հետ»,- գրել է ԱՄՆ նախագահը:
Many good conversations with North Korea-it is going well! In the meantime, no Rocket Launches or Nuclear Testing in 8 months. All of Asia is thrilled. Only the Opposition Party, which includes the Fake News, is complaining. If not for me, we would now be at War with North Korea!
— Donald J. Trump (@realDonaldTrump) 3 июля 2018 г.