News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մարսն առաջինը նվաճողները ստիպված կլինեն ապրել ստորգետնյա քարանձավներում՝ ջերմաստիճանի ուժեղ տատանումներից փրկվելու համար: NEWS.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Հրթիռա-տիեզերական տեխնիկայի ինստիտուտի (Ռուսաստան) տնօրեն, տ.գ.դ., պրոֆեսոր Սերգեյ Իշկովը:

Փորձագետը ուշադրություն դարձրեց այն փաստին, որ Մարսի վրա ջերմաստիճանի տատանումները կազմում են -200-ից մինչեւ +20: Նման պայմաններում ստորգետնյա քարանձավները կկարողանան տիեզերագնացներին պաշտպանել օրգանիզմի վրա ջերմաստիճանային տատանումների բացասական ազդեցությունից: Իշկովը նշեց, որ տեխնիկական տեսակետից հնարավոր է Մարսի վրա որոշ կուլտուրաների մշակումը (օրինակ՝ կանաչ բույսերի): Սակայն նույնիսկ այդ դեպքում Մարսի վրա մարդկանց վերաբնակեցումը հազիվ թե հնարավոր լինի՝ կարմիր մոլորակում կենսական անբավարար պայմանների պատճառով (խիտ մթնոլորտ, ցածր ջերմաստիճան եւ այլն): 

Մարսի յուրացման ճանապարհին նման գործոնն ամենեւին միակ խոչընդոտը չէ: «Կարմիր մոլորակ քիչ թե շատ լուրջ արշավ իրականացնելու համար անհրաժեշտ է գերծանր հրթիռ կառուցել: Դեռեւս աշխարհում այդպիսի հրթիռ գոյություն չունի, չնայած Ռուսաստանն ու ԱՄՆ-ն զբաղվում են դրա մշակմամբ: Միայն դրա ստեղծումից հետո հնարավոր կլինի խոսել Մարս թռիչքի մասին»,- նշեց Իշկովը:

Փորձագետը ուշադրություն դարձրեց նաեւ այն փաստի վրա, որ քիմիական վառելանյութով ավանդական շարժիչների օգտագործումը թույլ չի տա թռիչքն արդյունավետորեն իրականացնել: «Թռիչքի համար ավելի շուտ պետք է ստեղծել էլեկտրառեակտիվ շարժիչով հատուկ սարք, որը կհավաքվի ուղղակի ուղեծրում»,- հավելեց նա:

Տիեզերագնացների թռիչքը մեկ ծայր զգալիորեն կհեշտացներ խնդիրը, քանի որ Մարսից Երկիր վերադառնալու խնդրի լուծման համար մասնագետները պետք է մի շարք հարցեր լուծեն: Կարմիր մոլորակը Արեգակի շուրջը շարժվում է էլիպսաձեւ ուղեծրով՝ մերթ նրանից հեռանալով, մերթ մոտենալով: Ըստ որում Արեգակի նկատմամբ Մարսի շարժման արագությունն ավելի փոքր է, քան Երկրինը: Այս պատճառով տիեզերագնացները կա՛մ ստիպված կլինեն Մարսում մնալ 2.6 տարի, այսինքն՝ մինչեւ գա թռիչքի համար հարմար ժամանակը, կա՛մ փորձեն Երկրին արագ «հասնել»՝ իջնելով մինչեւ Վեներայի ուղեծիր: «Սա բալիստիկայի տեսակետից հիմնական խնդիրն է, եւ հատկապես սա է արգելակում Մարս կարճաժամկետ արշավների իրականացումը»,- ընդգծեց Իշկովը:

Սերգեյ Իշկովը Հայաստան է եկել մասնակցելու «Մեքենաշինության, գիտության եւ աերոտիեզերական ոլորտի մաթեմատիկական խնդիրները» (ICNPAA 2018: Mathematical Problems in Engineering, Aerospace and Sciences) միջազգային գիտաժողովին: Գիտաժողովը մեկնարկել է հուլիսի 3-ին Երեւանում, Հայաստանի Ամերիկյան համալսարանում (AUA):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. Հայաստանը մտադիր է տիեզերքում իր արբանյակների թիվը հասցնել երեքի
Առաջին արբանյակից ակնկալիքներն են․․․
Նոր մեթոդ կօգնի պարզել՝ կյանք կա՞ Յուպիտերի արբանյակում
NASA-ի Europa Clipper ռոբոտ-հետազոտական մեքենան նախատեսվում է Յուպիտերի Եվրոպա արբանյակ...
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Ամենաշատ