News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն  Պապիկյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին։ Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության լրատվական բաժնից:

Սուրեն Պապիկյանը նշել է, որ հայ-իրանական հարաբերություններն ունեն բազմադարյա պատմություն և վերջին հարյուրամյակի ընթացքում դրանք աչքի են ընկնում կայունությամբ և առանձնակի ջերմությամբ։

«Բարեկամ իրանական ժողովրդի հետ մեր հարաբերությունները թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական առումով մեզ համար կարևոր և առանցքային նշանակություն ունեն»,- ասել է նախարարը։ Անդրադառնալով ՀՀ մարզերի և ԻԻՀ նահանգների միջև հաստատված երկարամյա սերտ համագործակցությանը՝ նախարար Պապիկյանը, այդուհանդերձ նկատել է, որ այդ հարաբերություններում առկա է դեռևս չօգտագործված մեծ ներուժ, որի կենսագործումը բխում է երկու երկրների շահերից:

Դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին, շնորհակալություն հայտնելով նախարարին ընդունելության համար և շնորհավորելով նրան պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, անհրաժեշտ է համարել ՀՀ մարզերի և ԻԻՀ նահանգների միջև համագործակցության զարգացման և դրանց նոր զարկ հաղորդելուն ուղղված լրացուցիչ ջանքերի գործադրումը։ Խոսելով երկու երկրների միջև գյուղատնտեսության, կրթության, մշակույթի, զբոսաշրջության բնագավառներում արդեն իսկ ձևավորված փոխգործակցության բարձր մակարդակի մասին՝ դեսպանը միաժամանակ կարծիք է հայտնել, որ այդ հարաբերությունների տնտեսական բաղադրիչը հնարավոր է էլ ավելի հարստացնել Հայաստանի միջոցով դեպի ԵԱՏՄ և ԵՄ շուկաներ դուրս գալու ԻԻՀ հնարավորությունների ամբողջական ծավալով իրացման պարագայում։

Ընդգծելով հայ-իրանական հարաբերությունների գործնական զարգացման հեռանկարային կարևորությունը՝ նախարար Պապիկյանը վստահեցրել է, որ  ՀՀ նոր կառավարությունը վճռական ու պատրաստակամ է գործադրել հնարավոր բոլոր ջանքերը ԻԻՀ-ի հետ բարիդրացիական գործընկերային սերտ հարաբերությունները զարգացնելու, դրանց նոր եզրեր հաղորդելու և չօգտագործված ներուժը կյանքի կոչելու նպատակով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրոպան պետք է հասկանա, որ ՀՀ-ի և Իրանի միջև հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Արմեն Գեւորգյանը՝ ԵԽԽՎ-ում
Արմեն Գևորգյանի ելույթը ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում ապրիլի 18-ին...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան
Դիվանագետն ասաց, որ Իրանն ու Հայաստանը լավ պայմանավորվածություններ են ձեռք բերել փոխադրումների ոլորտում...
Դեսպանը հայտարարել է իրանական երկու պատվիրակությունների Հայաստան կատարելիք այցի մասին
Այս այցի ընթացքում հնարավոր կլինի․․․
Իրանի դեսպանը մեկնաբանել է Եվրահանձնաժողովի ղեկավարի և ԱՄՆ պետքարտուղարի հետ Փաշինյանի բրյուսելյան հանդիպումը
Մենք լավ, ռազմավարական հարաբերություններ ենք հաստատել Հայաստանի հետ
Իրանի դեսպան. Թեհրանը հարևանների անվտանգությունն իր անվտանգությունն է համարում
Մենք դժգոհ ենք տարածաշրջանում լարվածության հնարավոր աճի
Ամենաշատ