News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«ԱյԴի Բանկը» որոշել է զիջել իր ֆիզիկական անձ հաճախորդների՝ 2018 թվականի մայիսի 31-ի դրությամբ անհուսալի վարկերի գծով հաշվեգրված տույժերը` ամբողջ ծավալով: Այս մասին տեղեկացնում է «ԱյԴի Բանկը» լրատվական ծառայությունը:

«Ողջունելով հարկային օրենսգրքի վերջին փոփոխությունները, կարեւորելով անհատական մոտեցումը եւ փորձելով ստեղծել ամբողջովին նոր գործընկերային միջավայր՝ «ԱյԴի Բանկը» որոշում է կայացրել, Բանկի հետ հաշտություն կնքելու դեպքում, զիջել իր ֆիզիկական անձ հաճախորդների՝ 2018 թվականի մայիսի 31-ի դրությամբ անհուսալի վարկերի գծով հաշվեգրված տույժերը` ամբողջ ծավալով։

Բանկի կողմից հաճախորդին կառաջարկվի վճարման նոր ժամանակացույց։

Սույն գործընթացը կիրականացվի մինչեւ 2018թ. դեկտեմբերի 31-ը` բոլոր վարկատեսակների գծով։

Բանկն արդեն երկար ժամանակ է՝ որդեգրել է վճարունակության հետ խնդիրներ ունեցող պարտապանների պարտավորությունների՝ հնարավորության եւ ողջամտության չափով զիջման քաղաքականություն, իսկ հաշվի առնելով Բանկի զարգացման նոր ուղին՝ մենք բաց ենք եւ պատրաստակամ ցանկացած իրավիճակում աջակցել մեր հաճախորդներին:

Հաճախորդները կարող են մոտենալ Բանկի ցանկացած մասնաճյուղ կամ զանգահարել տեղեկատվական կենտրոն՝ 010 59 33 33 հեռախոսահամարով եւ ստանալ մանրամասն խորհրդատվություն այս գործընթացի մասին»,- նշում են Բանկում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
Յուրաքանչյուր ամսվա ընթացքում կատարված վճարումների համար քեշբեքը հաշվարկվում և վճարվում է հաջորդ ամսվա մինչև 7-րդ աշխատանքային օրը...
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
Եթե կարճ ձևակերպենք մեր հաջողությունը, այն կառուցված է ազնվության վրա՝ ազնիվ հարաբերություններ հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների հետ...
Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն
Իր հաճախորդներին տրամադրելով ընդլայնված արտոնություններ, Ամիօն առաջարկում է հարմարեցված լուծումներ և բացառիկ արտոնություններ՝ բավարարելու բիզնեսի բազմազան կարիքները...
Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս
Visa Rocket քարտերի համար գործող 0,5% cashback-ին կգումարվի արշավի ժամանակ տրամադրվող հավելյալ 0,5% քեշբեքը...
Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է համապատասխանաբար 10.25% և 4.75%, արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ կիսամյակային...
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Ներկայացումները տեղի կունենան Երևանի թատերական տարբեր դահլիճների բեմերում՝ 50 դերասանների մասնակցությամբ...
Ամենաշատ