News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ռուսաստանում աստերոիդների վրա թռիչքներ իրականացնելու տեխնիկական հնարավորություններ կան, սակայն ամեն ինչ կախված է ֆինանսավորումից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է  Ռուսաստանի հրթիռատիեզերական տեխնիկայի ինստիտուտի տնօրեն, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգեյ Իշկովը:

Փորձագետը ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ աստերոիդների դեմ պայքարը լուրջ նշանակություն ունի, հաշվի առնելով այն թե ինչ վնաս կարող է պատճառել Երկրին խոշոր օբյեկտի անկումը: Մինչդեռ, ինչպես նշվել է, առանց աստերոիդի մանրամասն ուսումնասիրության (թռիչքի հետագիծը, օբյեկտի զանգվածը եւ այլն) մոլորակին մոտենալու դեպքում անհնար է միջոցներ ձեռնարկել:

Տեխնիկական տեսանկյունից, աստերոիդների վրա թռչելը այդքան էլ բարդ խնդիր չէ: «Աստերոիդը փոքր զանգված ունի, այնպես որ դրա շուրջ կարելի է երկար ժամանակ թռչել՝ քիչ էներգիա ծախսելով», - ասում է Իշկովը:

Մեր մոլորակի համար վտանգավոր աստերոիդների դեմ պայքարի մեթոդները կարող են տարբեր լինել: էներգետիկ ազդեցությունը, անվտանգ հետագիծ դուրս բերելը (այս նպատակով կարելի է հատուկ շարժիչներ օգտագործել):

Նրա խոսքով, Ռուսաստանում աստերոիդների վրա թռիչքների իրականացման տեխնիկական հնարավորություններ կան, սակայն ամեն ինչ կախված է ֆինանսավորումից: Իշկովը նշել է, որ այնպիսի ծրագրեր, ինչպիսիք են, օրինակ, մոտակա տիեզերքի յուրացումը կամ կապի սարքերը ուղեծիր դուրս բերելը, իրական շահույթ են բերում: «Աստերոիդի արշավները  փող չեն բերում, եւ այդ գործոնը հետ է պահում բոլոր երկրներին: Նման նախագծերի համար, կախված խնդիրներից, խոսքը կարող է միլիոնավոր եւ միլիարդավոր դոլարների մասին լինել», - ասել է նա:

Ավելացնենք, որ Սերգեյ Իշկովը Հայաստան է ժամանել  «Մաթեմատիկական խնդիրները մեքենաշինության, գիտության եւ օդատիեզեական ոլորտում» ICNPAA 2018: Mathematical Problems in Engineering, Aerospace and Sciences միջազգային սիմպոզիումին մասնակցելու համար: Երեւանում սիմպոզիումը մեկնարկել է  հուլիսի 3-ին Ամերիկյան համալսարանում (AUA):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Հայտնաբերվել է ավելի քան 13 միլիարդ տարեկան ամենահին աստղային կուտակումը. Nature
Թվում է, թե ամեն ինչ ավելի արագ և կտրուկ է տեղի ունեցել վաղ Տիեզերքում, և դա կարող է ներառել...
Երեւանում կայացել է Հայաստանի տիեզերական ներուժի եւ ապագայի մասին թեմատիկ երեկո
Հեռուստապոեմը ներկայացնում է նաեւ AMADEE-24-ի նախապատմությունը եւ թե ինչպես է ավստրիական տիեզերական ֆորումը Մարս մոլորակի սիմուլյացիոն առաքելությունը...
Ամենաշատ