News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի գերագույն դատարանի պլենումը քննել է «ՌԵԱԼ»-ի առաջնորդ Իլգար Մամեդովի գործով ՄԻԵԴ որոշման կատարումը:

Վկայակոչելով Մամեդովի փաստաբան Ֆուադ Աղաեւին՝ haqqin.az-ը հայտնում է, որ պլենումը չեղարկել է վճռաբեկ եւ վերաքննիչ ատյանների որոշումները եւ գործը վերադարձրել Շեկինյան վերաքննիչ դատարան քննելու:

Հիշեցնենք, որ Իլգար Մամեդովին ձերբակալել էին 2013 թվականին՝ Իսմայիլիում  անկարգությունների կազմակերպման եւ ակտիվ մասնակցության մեղադրանքով: 2014 թվականին դատարանի որոշմամբ նա ազատազրկվել է 7 տարով: 2014-ի մայիսին ՄԻԵԴ-ը հայտարարել է, որ Ի. Մամեդովի դեմ քրեական քննության ընթացքում խախտումներ են կատարվել: ՄԻԵԴ-ը պահանջում է Ի. Մամեդովին ազատել:

Այս հարցում Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշումը հանգում է նրան, որ երկրի կառավարությունը կատարել է Իլգար Մամեդովի գործով ՄԻԵԴ բոլոր կարգադրությունները, իսկ Մամեդովին անվերապահ ազատելու մասին պահանջներ ՄԻԵԴ որոշումը չի պարունակում:

Նախկինում Ադրբեջանի գերագույն դատարանն արդեն մեկ անգամ գործը վերադարձրել է Շեկինյան վերաքննիչ դատարան, որը դատավճիռն ուժի մեջ է թողել: Հիմա դատարանը երկրորդ անգամ կքննի ընդդիմադիրի գործը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կովկասում Ադրբեջանի կողմից ավտորիտար ագրեսիայի ավելացման ակնհայտ հնարավորություն կա. Freedom House
Freedom House-ը նշել է, որ Բաքուն ճանապարհ է հարթել սեպտեմբերյան հարձակման համար...
Ադրբեջանում ընդդիմադիր ակտիվիստին դատապարտել են 6 տարվա ազատազրկման թմրանյութերի գործով
Բաքվի դատարանը 6 տարվա ազատազրկման է դատապարտել ընդդիմադիր ակտիվիստին...
Ադրբեջանում տեղի են ունեցել խուզարկություններ եւ ձերբակալություններ Toplum TV օնլայն-հեռուստաալիքում. ԶԼՄ
Ադրբեջանում զանգվածային ձերբակալություններ են կատարվել...
Մենք պետք է վճռական անհամաձայնություն հայտնենք Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին. ԱՄՆ պետդեպարտամենտ
Վճռական անհամաձայնություն Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին...
Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հետապնդել լրագրողներին
Բաքվի դատարանը ինը տարվա բանտարկության է դատապարտել լրագրողին...
Ադրբեջանում ընտրություններն անցել են իրական մրցակցության բացակայության պայմաններում. ԱՄՆ
Միացյալ Նահանգները լիովին աջակցում է Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի և ընտրությունների…
Ամենաշատ