News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ բոլոր ընտրական տեղամասերում եղած տեսախցիկները ոչ մի տեղ չեն կորել, դրանք կառավարության բալանսում են: Այս մասին, այսօր՝ հուլիսի 4-ին, Ընտրական օրենսգրքի շուրջ ձեւավորված ԱԺ աշխատանքային խմբի առաջին նիստի ժամանակ նշեց ՀՀԿ ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը:

«Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը նշեց, որ այդ տեսախցիկները ԿԸՀ-ում չեն, այդ դեպքում որտեղ են, ինչին Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ դրանք երբեք էլ ԿԸՀ-ում չեն եղել. «Այդ 1200 տեսախցիկները ոչ ոք տուն չի տարել: Դրանք եղել են կառավարության բալանսում եւ կառավարությունն իր որոշումով տվել է տարբեր մարմինների: Հիմա կամ թող նորը գնի, կամ հետ հավաքի: Օրինակ տվել է ՔԿՎ-ին»:

Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանն էլ նշեց. «Խորհուրդ չեմ տալիս ՊՆ-ից հետ հավաքել, ավելի լավ է նորը գնել: Քանի որ դրանք մեր բալանսում էին ու շատ արագ զարգանում է տեխնիկան, եւ հաջորդ ընտրությունների ժամանակ 5 տարի հետո դրանք կարող էին հին լինել, կառավարությունը որոշել է բաց որոշմամբ բաշխել դրանք ըստ պետական մարմինների»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2024-ի բյուջեով կառույցին հատկացվող ֆինանսական միջոցները
Գումարը հատկացվելու է «Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում» ծրագրի շրջանակներում...
ԿԸՀ-ն հրապարակել է Վերին Դվինում և Արզնիում քվեարկության նախնական արդյունքները
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում...
Հաստատվել է հոկտեմբերի 29-ին ՏԻՄ ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման միջոցառումների ժամանակացույցը
Համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում թեկնածուների գրանցումը կատարվում է՝ 2023 թվականի սեպտեմբերի 29-ից մինչեւ հոկտեմբերի 4-ը՝ մինչեւ ժամը 18:00-ն...
Ամենաշատ