News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանն այցելեց Արճիս համայնք` ծանոթանալու հիմնանորոգման աշխատանքների ընթացքին։ Այդ մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության մամուլի ծառայությունից։

Ճանապարհի վերականգնումն իրականացնող «Կապավոր» կապալառու ընկերության ղեկավար Արման Հակոբջանյանը նշեց, որ շուրջօրյա աշխատանքի շնորհիվ հնարավոր կլինի շինարարությունն ավարտել նախանշված ժամկետից շուտ։

Նա ընդգծեց, որ շինարարական աշխատանքներում ակտիվ մասնակցություն են ունեցել նաև համայնքի բնակիչները, ովքեր նույնպես ներգրավվել են աշխատանքներում և շատ են օգնել շինարարներին։

Համայնքի բնակիչներն իրենց գոհունակությունը հայտնեցին և՛ շինարարներից, և՛ հիմնանորոգվող ճանապարհի որակից։  «Երկար ենք սպասել այս օրվան,- ասացին նրանք,- այս ճանապարհն ամբողջ Հայաստանում վատագույնն է եղել, հիմա լավագույնն է»։

Նախարարը գյուղացիներին հորդորեց ճանապարհը պահպանել և շահագործել սրտացավորեն:

Մարտի 23-ին մեկնարկած աշխատանքների արդյունքն արդեն ուրվագծվում է։  Շինարարներն ավարտել են լիցքի և հանույթի աշխատանքները։

Վերակառուցվել է ասֆալտբետոնե պատվածքը, կառուցվել են մայթեր, ջրահեռացման համար ճանապարհին և իջատեղերում տեղադրվել են մետաղական խողովակներ, կառուցվել են վաքեր, բետոնե հենապատեր և գաբիոններ։ Իրականացվել են գոյություն ունեցող ենթակառուցվածքների տեղափոխման և ջրագծի նորոգման աշխատանքներ։

Շուրջ 4 կմ երկարություն ունեցող վերականգնվող ճանապարհահատվածը կենսական կարևոր նշանակություն ունի գյուղի բնակիչների համար։ Այն Արճիս համայնքը Մ-6 միջպետական ճանապարհի միջոցով կապում է տարածաշրջանի մյուս համայնքներին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Լարսը մինչև ապրիլի 19–ը ցերեկային ժամերին փակ կլինի բեռնատարների համար
Սահմանափակումները կգործեն մինչև ապրիլի 19-ը: Մնացած տրանսպորտային միջոցների համար երթևեկությունը կշարունակի իրականացվել անխափան...
Քննարկվել են Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագրի մանրամասները
ԵՆԲ ներկայացուցիչների հետ քննարկվել է նաև Ասիական զարգացման բանկի...
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն ուզում են, որ ռուսական բազաները այստեղից հանվեն, եւ հետո բացվի «միջին միջանցք» կոչվածը. քաղաքագետ
Արեւմուտքը մեզ գումար չի տվել, միայն խոստացել է, իսկ խոստումը դեռ ոչինչ չի...
Ամենաշատ