News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Այս տարի ԱՄՆ դեսպանատունը Միացյալ Նահանգների անկախության օրը տոնում է զայդեկո երաժշտության բացօթյա անվճար համերգով. հուլիսի 4-ին ժամը 20:00-ին Գաֆէսճեան քանդակների պարտեզում իր կենսուրախ ու ինքնատիպ երաժշտությամբ հանդես կգա Դուեյն Դոպսի և Զայդեկո Հելռեյզերս խումբը: Այդ մասին NEWS.am-ին հայտնեցին Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունում։

Զայդեկո երաժշտությունը սկիզբ է առել Լուիզիանայում, որտեղ տեղի կրեոլ ֆրանսիացիների մշակույթն ու ավանդույթները միախառնվել են աֆրոամերիկացիների բլյուզի ու ջազի հետ: Այն աչքի է ընկնում իր արագ տեմպով և ակորդեոնի լայն կիրառմամբ: Բացի այդ, այս երաժշտությունը ճանաչելի է նաև չժանգոտվող պողպատյա ակոսավոր թիթեղից պատրաստվող հարվածային մի ինքնատիպ գործիքի՝ «լվացքի տախտակի»  կիրառմամբ, որը տեսքով հիշեցնում է հնում կիրառվող լվացքի մզման տախտակը:

«Շատ ու շատ առումներով զայդեկոն ամերիկյան ոգու մարմնավորումն է արտահայտված երաժշտության միջոցով: Այն մեկտեղում է տարբեր ավանդույթներ, տարբեր հնչյուններ, տարբեր  ձայներ ու մեղեդիներ՝ ստեղծելով կենսուրախ ու աշխույժ մի բան, որը նոր է, ուշագրավ ու հուզիչ: Եվ դա հենց այն է, ինչ ամենալավն է ստացվում Ամերիկայում», - ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, ով ծնունդով  Լուիզիանայից է:

Գրեմմի մրցանակի առաջադրված Դուեյն Դոպսի և Զայդեկո Հելռեյզերս խումբը ղեկավարում է «ամերիկացի ամենակրքոտ ակորդեոնահար» Դուեյն Դոպսին, ում հայրը՝ Ռոքին Դոպսին զայդեկո երաժշտության առաջամարտիկներից էր: Խումբը արժանացել է բազմաթիվ պարգևների, իսկ 2018թ. առաջադրվել է Գրեմմի մրցանակի՝ ավանդական ամերիկյան երաժշտության լավագույն ալբոմի անվանակարգում: Խումբը հանդես է եկել 20 տարբեր երկրներում և հայտնի է իր աշխույժ ու ազդեցիկ կատարումներով: Նրանց համերգը Երևանում կազմակերպվում է Գաֆէսճեան արվեստի կենտրոնի աջակցությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լիլիթ Մակունցն ու ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոն քննարկել են ՀՀ դիմակայունության հզորացմանն ուղղված հնարավոր ուղիները
Ապրիլին 16-ին դեսպան Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ...
ԱՄՆ-ն մեծացնում է Հայաստանին տրամադրվող աջակցությունը. USAID
Կոնգրեսի հետ գործակցությամբ, ԱՄՆ ՄԶԳ-ն կտրամադրի 33 մլն ԱՄՆ դոլարի աջակցություն Հայաստանի ժողովրդին՝ օգնելու վերջին ռազմական…
Աննա Վարդապետյանն ընդունել է ԱՄՆ պետդեպի և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյաներին
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր...
Հայաստանը եւս 7 տարով երկարաձգեց ԱՄՆ-ի հետ զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու համաձայնագիրը
2009 թվականի մայիսի 15-ին Համաձայնագրի գործողության ժամկետը երկարաձգվել է յոթ տարի ժամկետով, որի գործողության ժամկետն ավարտվել է 2016 թվականի...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
ՄԻՊ-ը Թոդ Էդինսին է ներկայացրել բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Այս համատեքստում Անահիտ Մանասյանը նշել է, որ առաջին իսկ օրվանից ակտիվորեն...
Ամենաշատ