News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Հայաստանը պետք է համապատասխանի «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի չափանիշներին եւ ստանդարտներին կոռուպցիայի դեմ, քաղաքական ազատությունների եւ ԶԼՄ-ների ազատության համար պայքարում: Այս մասին հուլիսի 4-ին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:

Հարցին՝ արդյոք Հայաստանը կարող է օգնություն ակնկալել, դեսպանը նշել է, որ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի մասին նորություններ չունի:

«Նոր կառավարության հետ աշխատելով՝ մենք կխրախուսենք փոփոխությունները, որոնք կօգնեն Հայաստանին համապատասխանել չափանիշներին, որպեսզի հաջորդ տարի, երբ «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիան որոշումներ կայացնի, Հայաստանը հավանության արժանացածների ցանկում լինի », - հավաստիացրել է նա:

Միեւնույն ժամանակ դեսպանը շեշտել է, որ հայ ժողովուրդը ցանկանում է տեսնել այդ փոփոխությունները, քանի որ դա լավ է Հայաստանի համար, եւ ոչ միայն «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի հավանության համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դեսպան Մակունցը Վաշինգտոնի Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին
Հանդիպման ընթացքում դեսպանը ուսանողներին է ներկայացրել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության աշխատանքները, ՀՀ...
Մհեր Գրիգորյանն ու ԱՄՆ դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերրիկյան երկկողմ օրակարգի հարցերը...
Վաշինգտոնում շարունակվել են ՀՀ ՖՆ պատվիրակության հանդիպումները միջազգային գործընկերների հետ
Նախորդ շաբաթ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային...
Պետքարտուղարությունը հերքել է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու փաստաթղթի ստորագրման մասին տեղեկությունը
Անվտանգության հարցեր օրակարգում չեն եղել...
Լիլիթ Մակունցն ու ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոն քննարկել են ՀՀ դիմակայունության հզորացմանն ուղղված հնարավոր ուղիները
Ապրիլին 16-ին դեսպան Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ...
ԱՄՆ-ն մեծացնում է Հայաստանին տրամադրվող աջակցությունը. USAID
Կոնգրեսի հետ գործակցությամբ, ԱՄՆ ՄԶԳ-ն կտրամադրի 33 մլն ԱՄՆ դոլարի աջակցություն Հայաստանի ժողովրդին՝ օգնելու վերջին ռազմական…
Ամենաշատ