Նյու Յորքում Անկախության օրվա տոնակատարությունը շատ անսպասելի ձեւով է խախտվել, մի խումբ ակտիվիստներ բարձրացել են հայտնի Ազատության արձանի պատվանդանի վրա հետեւյալ գրառմամբ պաստառներով՝ «Բարեփոխեք ICE-ն» (կրճատ այնսպես են Ամերիկայում անվանում Ներգաղթային եւ մաքսային ոստիկանությունը՝ Immigration and Customs Enforcement), փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:

Համալիրի անվտանգության ծառայությունը ստիպված Ազատության կղզու հապշտապ տարհանում է սկսել եւ հեռացրել բազմաթիվ ացելուներին: Ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են ակցիայի 7 մասնակիցների:

Ութերորդ իրավախախտի՝ անհայտ տարիքի սեւամորթ կնոջ հարցում դժվարությունների են հանդիպել. նա հասել էր պատվանդանի վերջին՝ մոտ 15 հարկ բարձրությամբ:

Կնոջն այնտեղից բռնությամբ իջեցնելը բավականին դժվար էր՝ վտանգ կար, որ ցանկացած պահի կարող է ընկնել: Ոստիկանները սկզբում սանդուղք են դրել, հասել նրան՝ փորձելով հանգստացնել եւ համոզել իջնել: Կինը կտրականապես հրաժարվել է:

Իրավիճակն անչափ վտանգավոր էր՝ ոստիկանները գործում էին լեռնագնացների նման: Ի վերջո, 2 փրկարարի հաջողվել է հասնել կնոջը: Նրան անմիջապես կապել են ճոպանով, որ թույլ չտան ընկնել կամ ցած նետվել: Նրանց հաջողվել է արդեն հոգնած կնոջը համոզել իրենց հետ ցած իջնել: Մինչեւ սանդուղք հասել են մի քանի րոպեում, եւ միջադեպի մեկնարկից 4 ժամ հետո երեքն էլ բարեհաջող իջել են անվտանգ վայր: