News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Մոսկվան տագնապահարույց նորություն է համարում բրիտանական Էյմսբերիում 2 մարդու հնարավոր թունավորման միջադեպը, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Անկասկած, դա խորը  անհանգստություն է առաջացնում, նաեւ կապված համանման դրսեւորման հետ, ինչը Մեծ Բրիտանիայում մեկ անգամ չէ կատարվում»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ ի պատասխան Էյմսբերիում տեղի ունեցած միջադեպը մեկնաբանելու խնդրանքի, որտեղ 2 տեղացիներ ծայրահեղ վիճակով հոսպիտալացվել են:

Նա նշել է, որ Կրեմլին հայտնի չեն բրիտանական իշխանությունների ինչ-որ ուղերձների մասին՝ Էյմսբերիում թունավորման միջադեպի հետաքննությանը օգնելու համար: «Ըստ էության, Սոլսբերիի իրավիճակի վերաբերյալ Ռուսաստանը համատեղ գործողություններ էր առաջարկել, որպեսզի լույս սփռվի դրա վրա, որ նպաստի այդ ոլորտում անվտանգության ամրապնդմանը, սակայն, ցավոք, այդ ուղերձները փոխադարձ չեղան»,- ասել է Պեսկովը:

Նրա խոսքով՝ Լոնդոնը «Սկրիպալների գործով» Ռուսաստանին ուղղած մերկապարանոց մեղադրանքների ոչ մի ապացույց այդպես էլ չի ներկայացրել:

Հիշեցնենք, որ մարտի 4-ին բրիտանական Սոլսբերիում, բրիտանական իշխանությունների պնդումներով, թունավորվել էին Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսության համար դատապարտված ՀԳՎ նախկին սպա Սերգեյ Սկրիպալը եւ նրա դուստր Յուլյան, ինչը միջազգային խոշոր սկանդալ էր հրահրել: Լոնդոնը կարծում է, որ А234 նյութով Սկրիպալի թունավորմանը մասնակցել է ռուսական պետությունը, Մոսկվան սա կտրականապես հերքում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թերեզա Մեյը մեկնել է Սոլսբերի
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը մեկնել է Սոլսբերի՝ ԳՀՎ ռուս նախկին գործակալ Սերգեյ Սկրիպալի եւ նրա դստեր՝ Յուլյայի թունավորման տարելիցի առիթով...
ՌԴ դեսպանությունը Լոնդոնին Սկրիպալների ճակատագրի մասին 70 նոտա եւ նամակ է ուղարկել
Լոնդոնի այս վարքագիծը հակասում է «պետությունների միջեւ քաղաքակիրթ հարաբերությունների բոլոր կանոններին»․․․
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարը ռուս-բրիտանական հարաբերությունների վերականգնման հույս ունի
Ցանկացած պատերազմ միշտ խաղաղությամբ է ավարտվում…
Լոնդոնը գործընկերների հետ կքննարկի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների հարցը. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ռուսաստանի կառավարությունը պետք է իմանա, որ եթե այս կերպ արհամարհի միջազգային իրավունքի նորմերը, ապա հետեւանքներ կլինեն…
Պուտինը՝ Սկրիպալի գործի մասին․ Եկել են ինչ-որ մարդիկ, սկսել են թունավորել ինչ-որ անօթեւանների
Նա կրկին հերքել է այդ դեպքին Ռուսաստանի առնչությունը․․․
Պետրովի ու Բոշիրովի իրական անունները բացահայտած լրագրողը ստիպված է լքել Ռուսաստանը
Ներկայումս Կանեւը գտնվում է Մերձբալթիկայի երկրներից մեկում…
Ամենաշատ