News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Վրաստանը բաց չի թողնում Վերին Լարս անցակետի միջոցով Հայաստան վնասելու հնարավորությունը: Նման կարծիքը հուլիսի 5-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Հայաստանի Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը:

Նրա խոսքով՝ Վրաստանում շատ լավ գիտեն, որ Հայաստանի համար Վերին Լարսը «թթվածնի» միակ աղբյուրն է, բաց չեն թողնում հայկական բեռնատարների անցումը բարդացնելու հնարավորությունը: «Ես չգիտեմ, թե որքանով, սակայն սա անշուշը բացասական ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա: Միշտ այդպես է եղել»,- ասաց նա:

ԶԼՄ-ների հաղորդումների համաձայն՝ Հայաստանից բեռնատար ավտոմեքենաներն արդեն մի քանի օր է կուտակվել են Վերին Լարս անցակետում եւ չեն կարողանում մուտք գործել Ռուսաստանի տարածք: Ավտոմեքենաները հիմնականում բեռնված են Հայաստանի գյուղատնտեսական արտադրանքով: Հայաստանի տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության մամուլի քարտուղար Անահիտ Առաքելյանը հայտարարություն է տարածել, ըստ որի, խնդիրը կապված է վրացական սահմանին մաքսային ընթացակարգերն անցնելու համար տոմսերի նոր էլեկտրոնային ամրագրման համակարգի (էլեկտրոնային հերթ) ներդրման հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պեկինը Հարավային Կովկասը դիտարկում է որպես պոտենցիալ միջանցք Ասիայի եւ Եվրոպայի միջեւ. չինացի փորձագետ
Հարավային Կովկասը կարող է դառնալ Ասիան եւ Եվրոպան կապող միջանցք...
Հնդկաստան-Հունաստան-Հայաստան ստեղծվող առանցքը դուր չի գա Ռուսաստանին. հնդիկ քաղաքագետ
Ստեղծվող առանցքը՝ որպես հավասարակշռող ուժ...
Ադրբեջանից Հայաստանով ճանապարհներ, խողովակաշարեր, մալուխներ պետք է մտնեն Թուրքիա. Փաշինյան
Հարավային Կովկասում հարատև խաղաղության և կայունության հաստատմանը…
Հիմնանորոգվում է Շիրակի մարզի 6 գյուղն իրար կապող ճանապարհը
Շինաշխատանքների պայմանագրային արժեքն է մոտ 1 մլրդ 525 մլն դրամ...
ԵՄ-ն ունի թաքնված նպատակ. Նա ուզում է ստեղծել իր սեփական «Մետաքսի ճանապարհ» նախագիծը.Ռարը՝ ՀՀ-ում ԵՄ-ի ակտիվացման մասին
Այսպիսով, ինչպես տեսնում եք, այսօր Բրյուսելի և Հայաստանի համագործակցությունը Բաքվում բարենպաստ են համարում, Բաքվի…
Վերին Լարսի անցակետում մոտ 600 հայկական բեռնատար է կուտակվել
Նա պարզաբանել է, որ Ռուսաստանի ուղղությամբ մոտ 300 բեռնատար է կուտակվել...
Ամենաշատ