News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հուլիսի 5-ին Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան պատվիրակությունը՝ նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորությամբ, այցելել է Գյումրիում տեղակայված Հարավային ռազմական օկրուգի ռազմակայան:

Ինչպես հայտնում են ՀՌՕ մամուլի ծառայությունից, Գյումրիի զինվորական կայազորում հյուրերին դիմավորել է ռուսական ռազմական միավորման հրամանատարական կազմը, Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության, Գյումրիում Ռուսաստանի Գլխավոր հյուպատոսության եւ Շիրակի մարզպետարանի ներկայացուցիչները: Ռուսական ռազմաբազայի հրամանատար, գնդապետ Վլադիմիր Ելկանովը դիվանագիտական կորպուսի պատվիրակությանը ծանոթացրել է միավորման ստեղծման պատմությանը, նրա կառուցվածքին, գործունեությանը, ժամանակակից ռազմական տեխնիկային եւ այլ հարցերի:

Այնուհետեւ պատվիրակությունը ծանոթացել է «Մեծ Ամրոց» զինվորական քաղաքի զինծառայողների կյանքին եւ կենցաղին: Հյուրերն այցելել են զինվորական քաղաքի «Պատվի բլուր» եւ «Ռազմական փառքի» հուշահամալիր, զորամասի թանգարան եւ Սուրբ նահատակ թագուհի Ալեքսանդրայի տաճար: Հյուրերը ծաղկեպսակներ եւ ծաղիկներ են դրել Խորհրդային զինվորների եւ Խորհրդային Միության կրկնակի հերոս, գեներալ-լեյտենանտ Միխայիլ Կալաշնիկոի հուշարձաններին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զախարովա. Հայաստանը ողջ աշխարհի աչքի առաջ վերածում են Արեւմուտքի վտանգավոր պլանների իրականացման գործիքի
Հայաստանը՝ հավաքական Արեւմուտքի վտանգավոր պլանների իրականացման գործիք...
Ինչքան մեզ է պետք եղել ռուս սահմանապահների ներկայությունը ՀՀ-ում, երկու այդքան էլ ՌԴ-ին է պետք եղել. ԱԺ նախագահ
Պետք է ֆիքսել, որ Հայաստանն անկախ պետություն է, պետք է այդ մտքի հետ մերվել, հաշվի նստել…
«Ռոսատոմ»-ը կարող է Հայաստանին 50-1000 ՄՎտ հզորությամբ միջուկային ռեակտորներ առաջարկել. Կիրիլ Կոմարով 
Նրա խոսքով, Հայաստանի իշխանություններն իրենք են որոշելու, թե որ բլոկն ընտրել...
20 ռուսական ընկերություններ ՀՀ-ում մասնակցել են սննդի ոլորտում գործարար առաքելության միջոցառմանը
Երկու երկրների միջև մենք տեսնում ենք համագործակցության մեծ ներուժ, որը կարելի է իրացնել արտադրության ոլորտում կոոպերացիոն շղթաների ստեղծման...
Պեսկով. Բարեկամ Հայաստանի հետ հարաբերություններում բավականին բարդ շրջան ենք ապրում
Պեսկովի խոսքով, «կովկասյան տարածաշրջանը, ցավոք, գրավում է տարբեր արտատարածաշրջանային ուժերի ուշադրությունը...
«Ժողովուրդ». Հայաստանի իշխանությունները չեն գնացել ՌԴ դեսպանատուն, չեն ցավակցել
Իշխանականներից միայն ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ու ՔՊ-ական ռուս պատգամավոր Ալեքսեյ...
Ամենաշատ