News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Եվրախորհրդարանը Եվրախորհրդին եւ Հանձնաժողովին խորհուրդ է տալիս ապահովել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ երկխոսության առաջնայնությունը եւ ամրապնդել ԵՄ-ի մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ ԵԱՀԿ-ի՝ 2009 թվականների հիմնական սկզբունքների հիման վրա: Այս մասին ասվում է փաստաթղթում, որն առաջարկություններ է պարունակում ԵՄ-Ադրբեջան Համապարփակ համաձայնագրի շուրջ բանակցությունների վերաբերյալ:

Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են անում աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին եւ նպաստել խաղաղության հաստատմանն ուղղված բոլոր նախաձեռնություններին, ինչպիսիք են բոլոր կողմերի կողմից հրադադարի պահպանումը, բոլոր մակարդակներում երկխոսությունը, այդ թվում նաեւ՝ բարձր մակարդակով բանակցությունները, ատելության հռետորության զսպումը, վստահության ամրապնդման միջոցները, ԵԱՀԿ դիտորդների թվի զգալի ավելացումը եւ շփումները Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքացիական հասարակության միջեւ:

Պատգամավորները խորհուրդ են տալիս խորը մտահոգություն հայտնել ուժերի կուտակման եւ տարածաշրջանում  պաշտպանության անհամաչափ ծախսերի կապակցությամբ: Նրանք նաեւ կրկին հայտարարում են բանակցային գործընթացում Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներգրավման անհրաժեշտության մասին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ…
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ամենաշատ