News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Մոտավոր գնահատականներով, 4 միլիոն բիթքոինը ընդմիշտ կորել է, իսկ 2 միլիոնը գողացել են օգտագործողների հաշիվներից: Այս մասին հաղորդել է CasaHODL-ի  մասնագետ եւ BitGo էլեկտրոնային դրամապանակի նախկին առաջատար ինժեներ Ջեյմս Լոպը: Այս մասին նա ասել է հուլիսի  3-ից 4-ը Լիսաբոնում կայացած Building on-Bitcoin համաժողովի ժամանակ, գրում է ՌԲԿ-ն`հղում անելով CCN-ին:

Շրջանառության մեջ բիթքոինների ընդհանուր թվաքանակը վերականգնելու համար հարդֆորկ չեն անցկացնելու, ինչը նշանակում է, որ 21 մլն մետաղադրամների ընդհանուր էմիսիայում բիթքոինների 28,5 տոկոսն արդեն կորել է: BTC-ի առավելագույն քանակը չի գերազանցի 15 միլիոնը՝ չնայած այն հանգամանքին, որ ներկայումս դրանք ավելի քան 17 միլիոն են:

Հունիսի սկզբին Chainalysis վերլուծական գործակալությունը հաղորդել էր, որ 3.8 մլն մետաղադրամները տարբեր պատճառներով այլեւս չեն կարող օգտագործվել: Ընկերության ավագ տնտեսագետ Կիմ Գրայերը կարծում է, որ այժմ առաջին կրիպտոարժույթով վաճառքը ունի սպեկուլյատիվ բնույթ, ուստի դժվար է ասել, արդյոք կորսված բիթքոինների քանակը ազդում է դրանց արժեքի վրա:

 «Մի կողմից, շուկայական կապիտալիզացիայի ուղիղ հաշվարկները ուշադրություն չեն դարձնում կորսված մետղադրամներին: Սակայն հաշվի առնելով այս ոլորտում չարաշահումների բարձր մակարդակը շուկայական կապիտալիզացիայի հաշվարկների փոփոխության դեպքում կարող է նոր տնտեսական մոդել առաջանալ, որը հաշվի է առնում շրջանառության մեջ բիթքոինների պակասուրդը— բացատրել է Գրայերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ…
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ամենաշատ