News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Գազպրոմ-մեդիա հոլդինգ» ժամանցային հեռուստաալիքների սուբհոլդինգի գլխավոր տնօրեն Արթուր Ջանիբեկյանն արժանացել է «Ռուսաստանի մեդիա-մենեջեր 2018» ազգային մրցանակի «Գրան պրիի»:

Գլխավոր մրցանակը Ռուսաստանի լավագույն ժամանցային հեռուստաալիքների արդյունավետ կառավարման, զարգացման, նշանակալի նվաճումների, 14-44 տարիքային հեռուստալսարանում պահանջված բովանդակություն ստեղծելու և թվային միջավայրում մեդիա բովանդակությունը մեծացնելու համար է:

Մինչև գրանպրին Արթուր Ջանիբեկյանը 2012, 2016 և 2017 թվականներին արդեն արժանացել էր «Ռուսաստանի մեդիա-մենեջեր» մրցանակի` հեռուստատեսային արտադրանքների ստեղծման գործում բացառիկ ավանդի, ինչպես նաև կոնտենտ-փրոդաքշընի ոլորտում կնքված խոշորագույն գործարքի համար:

«Ռուսաստանի մեդիա-մենեջեր» XVIII ազգային մրցանակաբաշխությունը ներկայացնում է տարվա թոփ մենեջերներին: Մրցանակը գնահատական է հայրենական մեդիաբիզնեսում պրոֆեսիոնալ մասնագիտական աշխատանքի համար:

Արթուր Ջանիբեկյանի ղեկավարած «Գազպրոմ-մեդիա հոլդինգ» ժամանցային հեռուստաալիքների սուբհոլդինգը միավորում է թոփային ТНТ, ТВ-3, «Пятница!», ТНТ4, 2х2, «Супер», «Մատչ TV» հեռուստաալիքները, Comedy Club Production-ը և Good Story Media պրոդյուսերական ընկերությունները:

«Ռուսաստանի մեդիա-մենեջեր 2018»-ի լավագույններին ընտրել են խոշոր կորպորացիաների ներկայացուցիչները, փորձագիտական խորհուրդը, մրցանակաբաշխության քաղաքական խորհրդի անդամները: Ընտրելիս հաշվի է առնվել ինովացիոն գաղափարների ներդրումը մեդիայում և բիզնեսի դինամիկ զարգացումը:

Մրցանակաբաշխության նախորդ տարիներին տարբեր անվանակարգերում «Ռուսաստանի մեդիա մենեջեր» մրցանակի են արժանացել «Russia Today» հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը, ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան, НТВ ընկերության գլխավոր պրոդյուսեր Տիմուր Վայնշտեյնը և ոլորտի մի շարք պրոֆեսիոնալներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ալեքսեյ և Յուլիա Նավալնիներն արժանացել են «Լրատվամիջոցների ազատության մրցանակին»
Նա ընդգծել է, որ Կրեմլը հանդես կգա գրաքննության, ապատեղեկատվության և ստի նոր գործիքներով...
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Freedom House. Հայաստանում ավելացել են լրագրողների նկատմամբ ճնշումների դեպքերը
Ըստ IRI-ի, 2023 թվականի դեկտեմբերին անցկացրած հարցման․․․
Թբիլիսիում հատուկ ջոկատայինները ֆիզիկական բռնության են ենթարկել առցանց լրատվամիջոցների լրագրողներին. Civil.ge
Հատուկ ջոկատայինները ծեծի են ենթարկել նաեւ «Թաբուլա»-ի լրագրող Գեորգի Բադրիձեին
Freedom House. Հայաստանում հավասարակշռված լուրեր են տրամադրում սակավաթիվ անկախ լրատվամիջոցները
ԶԼՄ-ներին հետևող դիտորդների կարծիքով, դրույթի անորոշ և ընդհանուր բնույթը կառավարությանը մեկնաբանությունների չափազանց մեծ հնարավորություններ է տալիս
Հույն լրագրողները ցածր աշխատավարձի պատճառով 24-ժամյա գործադուլ են անում
ESIEA-ն հայտարարել է, որ դեմ է «աշխատանքային անարխիկ պայմաններին և շատ ցածր վարձատրությանը»...
Ամենաշատ