News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Եթե Ամուլսարում բոլոր պրոցեսները լինեին մեր կառավարության օրոք, եսչ չէի ցանկանա, որ նման հանք լիներ Ջերմուկ քաղաքի մոտ»: Այս մասին, այսօր՝ հուլիսի 6-ին, Ջերմուկում «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչների եւ Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքող ցուցարարների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Իր խոսքի սկզբում Փաշինյանը տեղեկացրեց, որ ուղղաթիռով մի քանի պտույտ են արել Ամուլսարի հանքի վրայով:

«Այս գործընթացն սկսվել է շատ երկար, 12 տարի եւ եթե բոլոր պրոցեսները լինեին մեր կառավարության օրոք, ես չէի ցանկանա, որ այսպիսի հանք լիներ Ջերմուկի մոտ: Բայց այսօր ունենք մի իրավիճակ, երբ ահռելի ծախս է կատարվել, ու դա կատարվել է դե յուրե ՀՀ կառավարության թույլտվությամբ ու համաձայնությամբ: Գոնե այս պահին չունենք տեղեկատվություն, որ ինչ-որ կարգ խախտվել է:

Դուք գիտեք, որ ստուգումներ են սկսվել, որոնք պետք է շարունակվեն: Անկախ ստուգումներից, իմ այցը արդյունավետ եմ համարում, որովհետեւ հասանք հարցի էությանը»,-հայտարարեց Փաշինյանը:

Նրա խոսքով, այսօր երկու հարց կա՝ ինչ ազդեցություն ունի հանքի հնարավոր շահագործումը ջրի որակի վրա եւ Ջերմուկ քաղաքի վրա, որպես առողջարանային կենտրոնի. «Մենք ունենք դե յուրե իրավիճակ եւ եթե այս վիճակում որեւէ ապօրինություն անենք եթե ոչ մեր տեսակետից, գոնե միջազգային հարաբերությունների տեսակետից, մենք կարող ենք շատ բարդ խնդիրների առջեւ կանգնել: Ուզում եմ նաեւ հետեւյալն ասել՝ ինձ որպես վարչապետի ասել են, որ տեսականորեն կարող է լինել այնպիսի վարկած որ այս ամբողջ պատմության իմաստն այն է, որ այնպիսի իրավիճակ ստեղծեն որ Հայաստանին ներքաշեն մեծ դատական գործերի մեջ»,- ասաց վարչապետը։

Ներկաները տեղից բացականչեցին, թե նման բան չկա։ Նիկոլ Փաշինյանը կրկնեց որ սա տեսակետ է, որի մասին իրեն ասել են. «Ես Ամուլսարի հարցում չունեմ ոչ մի շահագրգռվածություն, ինձ համար կարեւորը Հայաստանի Հանրապետության շահն է։ Նորից եմ ասում՝ երկու հարց է կարեւոր՝ արդյոք հանքի շահագործումը նեգատիվ ազդեցություն է ունենալու ջրի եւ Ջերմուկ քաղաքի վրա։ Տեսականորեն երկու տարբերակ կա՝ այո կամ ոչ։ Եկեք ստեղծենք վստահելի մեխանիզմ որ ունենանք սպառիչ պատասխան այս հարցին»,- ընդգծեց ՀՀ վարչապետը:

Նշենք, որ արդեն 13-րդ օրն է, ինչ Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքող ակտիվիստները փակ են պահում դեպի Ամուլսար տանող ճանապարհները` պահանջելով դադարեցնել հանքի շահագործումը: Նրանք բողոքում են հանքի շահագործման դեմ եւ պահանջում են դադարեցնել աշխատանքները:

Միջազգային փորձագետները, որոնք տեղում ծանոթացել են իրավիճակին, պնդում են, որ «Ամուլսարում» հանքի շահագործումը վտանգում է Հայաստանի ջրային ռեսուրսները: Մասնավորապես, մեծ է թթվային դրենաժի հնարավորությունը եւ եթե այդպիսի բան լինի մակերեւութային եւ ստորգետնյա ջրերում, ապա դա արտազատվելու է եւ ջրերի մեջ է մտնելու: Քանի որ թթվային դրենաժը հարյուրավոր տարիներ է տեւելու, փորձագետները պնդում են, որ Ամուլսարի հանքը շահագործող «Լիդիան ինթերնեշնլ» ընկերությունը պետք է մաքրման կայան կառուցի, որը պետք է գործի ոչ միայն հանքի շահագործման առաջին օրվանից մինչեւ փակումը, այլեւ շահագործումից հետո եւս առնվազն 200 տարի. «Հնարավոր ռիսկերը, կարող են տեւել հավերժ, քանի որ առաջանալու են թունավոր թափոններ, որոնք առաջացնում են թթվային դրենաժ, որը կարող է ազդել ջրային համակարգի, դրա մեջ բնակվող կենսաբազմազանության վրա»:

«Լիդիան Արմենիա» ընկերությունը, սակայն, անդրդրվելի է. մի քանի օր է՝ ցույցեր են անում նաեւ ընկերության աշխատակիցները՝ պահանջելով չխանգարել իրենց աշխատանքին: Ըստ ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանի՝ բողոքի ակցիաների պատճառով արդեն իսկ 3.5 միլիոն դոլարի վնաս են կրել: Ընկերությունը մտադիր է դիմել դատարան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 18-ին, կազմել է...
Գագարինի արտադրական բազան կվաճառվի աճուրդով՝ գնի 80 տոկոսով. Նախկինում 4 անգամ փորձել են վաճառել՝ չի հաջողվել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում պետական գույքը...
«Բեկոն պրոդուկտ» ընկերությունն ընդլայնվում է. նոր գործարան է կառուցում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում գերակա ոլորտում...
Մի՛ կատարեք ապրանքների անօրինական տեղափոխում, գործե՛ք օրենքի դաշտում, վճարե՛ք հարկերը. ՊԵԿ-ի տեսահոլովակը
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է տեսահոլովակ՝ օրինական...
Հայաստանում կգործի Էլեկտրոնային ապրանքատրանսպորտային բեռնագիրը. Այն դյուրացնում է բեռնափոխադրման գործընթացը
Միաժամանակ միջազգային բեռնափոխադրումների թվայնացումը նոր որակ է հաղորդում տրանսպորտային ծառայությունների մատուցման ոլորտին...
Եվրահանձնաժողովը 15 մլն եվրոյի աջակցություն կհատկացնի ՀՀ-ին. նախատեսվում է եւս 15 մլն եվրոյի նոր համաձայնագիր
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ին հավանություն տվեց Հայաստանի եւ...
Ամենաշատ