News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հուլիսի 6-ին, Ջերմուկում «Լիդիան Արմենիա» ընկերության եւ Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքող ցուցարարներին առաջարկեց Ամուլսարի հանքի շահագործման դեպքում հնարավոր բացասական ազդեցությունը պարզելու համար փորձաքննություն նշանակել։

«Ամուլսարի հանքի շահագործման դեպքում ջրի որակի վրա հնարավոր նեգատիվ ազդեցությունը պարզելու համար պետք է փորձաքննություն նշանակվի։ «Լիդիանն» առանձին է արել, փորձագիտական այլ կենտրոններ էլ են դա արել, բայց պետությունը փորձաքննություն չի արել։ Այժմ դուք պատրա՞ստ եք ժամանակ տալ պետությանը», - ասաց վարչապետը։

Ցուցարարները նշեցին, որ համաձայն են, եթե ժամանակավորապես դադարեցվեն աշխատանքները հանքի տարածքում։ «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը նշեց, որ համաձայն չեն, քանի որ դա վնասում է իրենց ընկերությանը։

Հարցի վերաբերյալ քննարկումը շարունակվում է։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 18-ին, կազմել է...
Գագարինի արտադրական բազան կվաճառվի աճուրդով՝ գնի 80 տոկոսով. Նախկինում 4 անգամ փորձել են վաճառել՝ չի հաջողվել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում պետական գույքը...
«Բեկոն պրոդուկտ» ընկերությունն ընդլայնվում է. նոր գործարան է կառուցում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում գերակա ոլորտում...
Մի՛ կատարեք ապրանքների անօրինական տեղափոխում, գործե՛ք օրենքի դաշտում, վճարե՛ք հարկերը. ՊԵԿ-ի տեսահոլովակը
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է տեսահոլովակ՝ օրինական...
Հայաստանում կգործի Էլեկտրոնային ապրանքատրանսպորտային բեռնագիրը. Այն դյուրացնում է բեռնափոխադրման գործընթացը
Միաժամանակ միջազգային բեռնափոխադրումների թվայնացումը նոր որակ է հաղորդում տրանսպորտային ծառայությունների մատուցման ոլորտին...
Եվրահանձնաժողովը 15 մլն եվրոյի աջակցություն կհատկացնի ՀՀ-ին. նախատեսվում է եւս 15 մլն եվրոյի նոր համաձայնագիր
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ին հավանություն տվեց Հայաստանի եւ...
Ամենաշատ