News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Եվրոպական երկրները դժվաչ թե կարողանան մինչեւ նոյեմբեր տնտեսական որոշումներ նախապատրաստել Իրանի համար, որոնք կփրկեն Իրանի միջուկային համաձայնագիրը: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանը, փոխանցում է RTL-ն:

Նա կոչ է արել Թեհրանին դադարել սպառնալ «միջուկային համաձայնագրից դուրս գալով»: «Նրանք պետք է դադարեն սպառնալիքներ հնչեցնել, որպեսզի մենք կարողանանք լուծումներ գտնել, որպեսզի Իրանն անհրաժեշտ տնտեսական փոխհատուցում ստանա»,- ասել է Լե Դրիանը: Նրա խոսքով՝ եվրոպական գերտերությունները, ինչպես նաեւ Ռուսաստանը եւ Չինաստանը փորձում են ֆինանսական մեխանիզմ ստեղծել՝ Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի կողմից նախատեսվող կոշտ պատժամիջոցների մեղմացման համար:

«Մենք փորձում ենք դա անել օգոստոսի սկզբին սպասվող պատժամիջոցների կիրառումից առաջ եւ մինչեւ նոյեմբերին նախատեսված պատժամիջոցների լրացուցիչ փաթեթը: Օգոստոսին դա քիչ հավանական է, բայց մենք կփորձենք հասցնել մինչեւ նոյեմբեր»,- ասել է նա:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվացուն սպառնում է 5,5 տարվա ազատազրկում՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի համար
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ դատախազը մեղմացուցիչ հանգամանք է համարել Կոխովեցի մեղքի մասնակի ընդունումը...
Bloomberg. ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է աշխատել Իրանում՝ չնայած Իսրայելի հետ հարաբերությունների սրմանը
ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է Իրանում անվտանգության միջոցառումներ իրականացնել
ԱՄՆ-ն Նիգերին մեղադրել է Իրանի հետ ուրանի վերաբերյալ գործարք պատրաստելու մեջ. WSJ
Նիգերը որոշել է խզել ռազմական համաձայնագիրը Վաշինգտոնի հետ...
Իրանը հայտնել է, որ պատրաստ է քննարկել միջուկային գործարքի վերականգնումը ԵՄ ցանկության դեպքում
Իրանը պատրաստ է քննարկել...
ԱՄՆ- ն Իրանում ուրանի մակարդակի հարստացման աշխատանքները ռազմական բնույթի է համարում
Իրանը կպաշտպանի իր միջուկային ծրագրի խաղաղ զարգացման իրավունքը. Ռաիսի
Միջուկային զենք ունեցող երկրները ձգտում են թույլ չտալ Իրանի ժողովրդին իրականացնել իր օրինական իրավունքը...
Ամենաշատ