
Լատինական Ամերիկայի եւ Եվրոպայի լեգենդար վետերան ֆուտբոլիստների կողմից հուլիսի 8–ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում անցկացվելիք Լեգենդների հանդիպման նախօրեին մի շարք միջոցառումներ են նախատեսված Երեւանում:
Մասնավորապես, այսօր՝ հուլիսի 6-ին 15:00-ին տեղի կունենա բացման արարողություն, 16:10-ին կլինի թենիս-բոլի Հայաստանի առաջնությունը, ժամը 18:00-ին՝ Մունդիալ-2018 1/4 եզրափակիչ Ուրուգվայ-Ֆրանսիա խաղի դիտում, իսկ ժամը 20:30-ին՝ Վերա Բրեժնեւայի համերգը: Բացի այդ, այսօր ժամը 22:00-ին տեղի կունենա Մունդիալ-2018 1/4 եզրափակիչ Բրազիլիա – Բելգիա խաղի դիտումը:
Արդեն հուլիսի 7-ին, ժամը 11:00-ին տեղի կունենա բացման արարողություն, ժամը 12:00-ին՝ Վարպետության դաս Ֆիլիմինովի հետ, ժամը 13:00-ին՝ Ֆրիսթայլերների վարպետության դաս, ժամը 15:30-ին՝ Վարպետության դաս Ռոման Բերեզովսկուց եւ Ֆիլիմինովից:
Նույն օրը երեկոյան ժամը 19:00-ին տեղի կունենա Մունդիալ-2018 1/4 եզրափակիչ Շվեդիա-Անգլիա խաղի դիտումը, ժամը 21:00-ին՝ Թենիս-բոլ՝ լեգենդների հետ, ժամը 22:00-ին՝ Մունդիալ-2018 1/4 եզրափակիչ Ռուսաստան-Խորվաթիա խաղի դիտումը:
Իսկ Լեգենդների հանդիպման օրը՝ հուլիսի 8-ին, բացման արարողությունը կլինի ժամը 15.00-ին, ժամը 15:30-ին կլինի Ֆրիսթայլերների վարպետության դասը, ժամը 19:00-ին՝ Արամ MP3-ի համերգը:
Ժամը 20:00-ին տեղի կունենա Լեգենդների խաղը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:
Հիշեցնենք, որ բացի Լեգենդների խաղից, հուլիսի 6-8-ին առաջին անգամ Երեւանի պատմության մեջ կստեղծվի ֆան-գոտի, որը «Ազատության հրապարակում կընդունի բոլոր երկրպագուներին:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Լատինական Ամերիկայի եւ Եվրոպայի լեգենդար վետերան ֆուտբոլիստները հուլիսի 8–ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կանցկացնեն Լեգենդների հանդիպումը։