News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը փրկելու շուրջ համագործակծության վերաբերյալ ԵՄ առաջարկը հիասթափեցնող է: Այս մասին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, փոխանցում է Tasnim-ը:

Նրա խոսքով՝ առաջարկը համագործակցության շարունակություն համար հստակ մեթոդ կամ օպերատիվ լուծում չի պարունակում, այլ՝ միայն մի շարք ընդհանուր պարտավորություններ, ինչպես եւ Եվրամիության նախկին հայտարարություններում էր: Ըստ Ռոհանիի՝ Թեհրանն ակնկալում էր, որ եվրոպացիները հստակ եւ պարզ փաթեթ կներկայացնեն: Ռոհանին հիշեցրել է, որ Իրանը կշարունակի աշխատել Եվրոպայի հետ միայն այն դեպքում, եթե ապագայի հույս կա: «Եթե Վիեննայում (ուրբաթ) եվրոպական երկրների նախարարների հանդիպման ժամանակ աշխատանքի միտումը բավական խոստումնալից լինի, որն Իրանին կստիպի շարունակել համագործակցությունն ու համատեղ աշխատանքը, մենք կշարունակենք համագործակցել Եվրոպայի հետ», - ասել է Իրանի նախագահը:

Ռոհանին նշել է, որ ԱՄՆ-ի՝ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից միակողմանի դուրս գալուց հետո տնտեսական, բանկային եւ նավթային ոլորտներում խնդիրներ են առաջացել, ինչը Իրանում ներդրումներ կատարող ընկերություններին ստիպել է կասկածել՝ հարկ է արդյոք շարունակելու իրենց գործունեությունը երկրում` կոչ անելով Եվրոպային լուծել այդ խնդիրները:

Մերկելը, իր հերթին, հայտարարել է, որ առաջարկվող փաթեթը կենտրոնանում է ընդհանուր եւ հիմնարար հարցերի վրա, եւ բանակցությունները կշարունակվեն մանրամասներով: Նա նշել է, որ եվրոպական երկրները վճռական են պահպանել Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը եւ հավատացած են, որ բանակցությունները պետք է ավարտվեն հանգիստ մթնոլորտում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Bloomberg. ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է աշխատել Իրանում՝ չնայած Իսրայելի հետ հարաբերությունների սրմանը
ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է Իրանում անվտանգության միջոցառումներ իրականացնել
ԱՄՆ-ն Նիգերին մեղադրել է Իրանի հետ ուրանի վերաբերյալ գործարք պատրաստելու մեջ. WSJ
Նիգերը որոշել է խզել ռազմական համաձայնագիրը Վաշինգտոնի հետ...
Իրանը հայտնել է, որ պատրաստ է քննարկել միջուկային գործարքի վերականգնումը ԵՄ ցանկության դեպքում
Իրանը պատրաստ է քննարկել...
ԱՄՆ- ն Իրանում ուրանի մակարդակի հարստացման աշխատանքները ռազմական բնույթի է համարում
Իրանը կպաշտպանի իր միջուկային ծրագրի խաղաղ զարգացման իրավունքը. Ռաիսի
Միջուկային զենք ունեցող երկրները ձգտում են թույլ չտալ Իրանի ժողովրդին իրականացնել իր օրինական իրավունքը...
Իրանը բավարար քանակությամբ հարստացված ուրան ունի միջուկային մի քանի մարտագլխիկ ստեղծելու համար․ «ՄԱԳԱՏԷ»-ի տնօրեն
Գործակալությունը գրում է, որ Իրանը խափանում է իր միջուկային ծրագրի ուսումնասիրության ուղղությամբ ձեռնարկվող միջազգային ջանքերը․․․
Ամենաշատ