Համաշխարհային գերտերությունները չեն կարող լիովին փոխհատուցել ԱՄՆ-ի պատժամիջոցների հետ կապված Իրանից ընկերությունների հեռանալու հետեւանքները: Այս մասին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հեյքո Մաասը, փոխանցում է Reuters-ը: Ընդ որում, նա նախազգուշացրել է Իրանին, որ եթե այն հրաժարվի իրանական միջուկային համաձայնագրից, ապա երկրի տնտեսությունն էլ ավելի կտուժի:
Մաասը նշել է, որ չի կարծում, թե Վիեննայում նախատեսված արտգործնախարարների հանդիպումը Իրանի հարցով կձախողվի, սակայն հավելել է, որ այդ հարցը, ամենայն հավանականությամբ, բանակցությունների շարունակություն կպահանջի: