News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Alieno ընկերությունը, որի կենտրոնակայանը գտնվում է Բուլղարիայում, ներկայացրել է Arcanum (լատիներենից՝ «գաղտնիք») անունով «ապագայի հիպերքարը»: Թոփային մոդիֆիկացիայում կարբոնային կուպեն կունենա 5521 ձիաուժ հզորությամբ եւ 8880 Նմ պտույտի պահով էլեկտրական ուժային սարք: Այսպիսի մեքենայի առավելագույն արագությունը կկազմի 488 կմ/ժ, փոխանցում է Motor-ը: 

Հիպերքարի անիվները, մոնոկոկը, առջեւի եւ հետեւի շրջանակը պատրաստված են ամուր ածխամանրաթելային նյութից: Ստորին հատվածը ուժեղացված է կեւլարով: Ձեւախախտման եւ կառուցվածքային ուժեղացման գոտիները տեղադրված են մոնոկոկի ամբողջ պարագծով: Arcanum-ի թափքային պանելները նույնպես կարբոնից են պատրաստված:

Էլեկտրական հիպերքարի ուժային սարքը կարող է բաղկացած լինել 12 կամ 24 էլեկտրաշարժիչներից՝ ամեն անիվին 3-ից մինչեւ 6: Ըստ որում՝ դրանցից յուրաքանչյուրը էլեկտրոնիկայով է կառավարվում անհատապես: Սարքը կարելի է միացնել 3 ռեժիմով՝ Street, Track եւ Race, հզորության տեղաբաշխումը փոխելով առջեւի եւ հետեւի առանցքների միջեւ: Հիպերքարն ունի լիահաղորդակ, ծանրության վեկտորի հսկողության համակարգով եւ անիվներից յուրաքանչյուրի միջեւ պտտման պահի դինամիկ տեղաբաշխմամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ներկայացվել է թարմացված Nissan Qashqai-ն
Թարմացված Nissan Qashqai-ն պետք է հմայի առաջին հայացքից...
Tesla-ն կտրուկ իջեցրել է իր էլեկտրական մեքենաների գները ԱՄՆ-ում, Չինաստանում և Գերմանիայում
Ըստ Tesla-ի ներկայացուցչի, գներն իջեցվել են նաև Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի շատ այլ երկրներում
Volkswagen-ը ներկայացրել է «նոր դարաշրջանի» կոնցեպտ մեքենա
Կոնցեպտը, որը տարբերվում է գերմանական ֆիրմայի գոյություն ունեցող արտադրական մոդելներից ավելի նրբագեղ դիզայնով,․․․
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Իլոն Մասկը կմեկնի Հնդկաստան և երկրի վարչապետի հետ կքննարկի նոր գործարանի բացման հարցը. Reuters
Միլիարդատերը Մոդիին կհանդիպի Նյու Դելիում ապրիլի 22-ին և հայտարարություն կանի Հնդկաստանին առնչվող իր ծրագրերի մասին...
Ամենաշատ