News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Մարտի 1»-ի գործի քննության ընթացքն անհնար է դրական գնահատել, քանի դեռ ներգրավված չեն Հայաստանի նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը: Հունիսի 6-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը:

Հարցին՝ ումի՞ց է անհրաժեշտ սկսել բացահայտումները, հաշվի առնելով, որ «Մարտի 1»-ի գործի շրջանակում հարցաքննվել են գեներալներ Սեյրան Օհանանը, Մանվել Գրիգորյանը, ինչպես նաեւ տարածվող լուրերի համաձայն՝ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, Մանուչարյանը պատասխանեց. «Ես զարմացած եմ, որ մինչեւ հիմա Ռոբերտ Քոչարյանի հետախուզում չի հայտարարվել»: Մանուչարյանի խոսքով՝ 2008 թվականի մարտի 1-ի հանրահավաքի ցուցարարների վրա կրակելու հրամանը տվել է Ռոբերտ Քոչարյանը, սակայն բռնաճնշումներն այնուհետեւ հետեւել են Սերժ Սարգսյանի օրոք:

Նշենք, որ բողոքի զանգվածային ակցիաների ընթացքում, որոնք հետեւել էին 2008 թվականի նախագահական ընտրություններին, որոնցում հաղթել էր Սերժ Սարգսյանը, մարտի 1-ին բախումներ են տեղի ունեցել ուժայինների եւ ցույցի մասնակիցների միջեւ, որոնց հետեւանքով 10 մարդ է զոհվել, հարյուրավորները վիրավորվել: 10 մարդկանց մահվան հանգամանքները մինչ օրս չեն բացահայտվել: Ընդդիմության գործողություններին ակտիվ մասնակցություն է ունեցել գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ավինյանը ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների  հետ հարգանքի տուրք է մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին...
Քաղպաշտպանության համակարգի զարգացումը և կարողությունների հզորացումը ՆԳՆ գերակա ուղղություններից է. Վահե Ղազարյան
Ամեն տարի մարտի 1-ին աշխարհը համախմբվում է՝ նշելու Քաղաքացիական…
Ամենաշատ