News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ընտրական օրենսգրքի բարեփոխման քննարկումներին զուգահեռ շարունակում է ինտրիգային մնալ արտահերթ ընտրությունների անցկացման ժամկետը։ «Ելք» խմբակցության պատգամավոր էդմոն Մարուքյանը NEWS.am–ի հետ զրույցում ասաց, որ եթե  մինչեւ նոյեմբեր կարողանան ավարտել Ընտրական օրենսգրքի փոփոխությունը եւ փոխհամաձայնության հասնել քաղաքական ուժերի հետ, հնարավոր է, որ այդ ժամանակ էլ լինեն ընտրությունները:

Մարուքյանը շեշտեց՝ անկախ ժամկետից՝ «Ելք» դաշինքի հեղինակությունը բարձր է լինելու թե աշնանը, թե գալիք տարվա գարնանը, եւ ժամկետների ձգձգումը չի կարող լինել իրենց դեմ։ «Ընտրությունների օրը շարունակելու է ինտրիգային մնալ։ Չեմ կարող ասել՝ երբ կլինի ընտրությունները, բոլորս պիտի սպասենք զարգացումների։ Երբ էլ լինի, պատրաստ ենք: Եթե հասցնենք անել այն, ինչ–որ հայտարարվում է, անել թե ընտրական օրենսգրքի քննարկումների, թե քաղաքական ուժերի հետ կոնսենսուսի գալու առումով,  նոյեմբերին էլ կանենք։ Եթե մեկը հույս ունի, որ ժամանակ կանցնի եւ մեծամասնություն չի ձեւավորվի ընտրությունների արդյունքում, սխալ հաշվարկ է»,-ընդգծեց Մարուքյանը:

«Ելք»-ի ներկայացուցիչն ընդգծեց, որ դեռ հայտնի չէ ընտրություններին «Ելք»–ը դաշինքով է մասնակցելու, թե առանձին–առանձին։ «Քննարկումները դեռ ընթանում են եւ շտապելու տեղ չկա»,–ասաց պատգամավորը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ