Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության նախագահի միջազգային եւ մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյին: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին նախագահի մամուլի գրասենյակից:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել մշակութային եւ հումանիտար ոլորտներում հայ-ռուսական համագործակցության շուրջ: