News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի Կենտրոնական բանկը միջնաժամկետ հեռանկարում կարող է 1.5-2 տոկոսով կրճատել վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Նման կարծիք հունիսի 6-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ինովացիոն եւ ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Ատոմ Մարգարյանը:

Ըստ նրա` երկրում իրականացվող հակակոռուպցիոն քաղաքականությունը, պետական ծախսերի կրճատումը ռիսկերի նվազեցման կհանգեցնեն, այդ թվում՝ վարկային ռիսկերի: Այս պայմաններում ճիշտ կլինի ընդլայնող եւ նույնիսկ փոքր-ինչ ռիսկային դրամավարկային քաղաքականություն վարել:

«Գնաճային ռիսկերը մշտապես մնում են տնտեսության մեջ, սակայն ընթացիկ համակարգային փոփոխություններից հետո վերաֆինանսավորման տոկոսադրույքը, ինչպես նաեւ բանկերի պարտադիր պահուստավորման նորմը кարելի է նվազեցնել՝ դրանով իսկ նպաստելով շուկայում վարկավորման տոկոսադրույքների կրճատմանը»,- ասաց Ատոմ Մարգարյանը: Իսկ այժմ, ըստ տնտեսագետի, երկրում իրավիճակը «շոկային» է, եւ կարգավորիչի՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքը չբարձրացնելու մասին որոշումը ճիշտ է:

Հիշեցնենք, որ Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը հունիսի 26-ի նիստին վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահպանել է 6 տոկոսի մակարդակում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Apple Pay-ը հասանելի է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ հաճախորդների համար
Անհպում վճարում կատարելու համար պարզապես անհրաժեշտ է iPhone-ը կամ Apple Watch-ը մոտեցնել վճարային տերմինալին...
WSJ. ԱՄՆ-ն աշխատում է Ռուսաստանի հետ համագործակցելու համար չինական բանկերի դեմ պատժամիջոցների վրա
Ըստ ամերիկացի պաշտոնյաների, Պեկինի օգնությունը Մոսկվային թույլ տվեց վերականգնել իր ռազմարդյունաբերական ներուժը
ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար
Ազգային արժույթով ավանդ ներդնելիս տարեկան եկամտաբերությունը կկազմի 7․48%-ից մինչև 10․22%...
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
Յուրաքանչյուր ամսվա ընթացքում կատարված վճարումների համար քեշբեքը հաշվարկվում և վճարվում է հաջորդ ամսվա մինչև 7-րդ աշխատանքային օրը...
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
Եթե կարճ ձևակերպենք մեր հաջողությունը, այն կառուցված է ազնվության վրա՝ ազնիվ հարաբերություններ հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների հետ...
Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն
Իր հաճախորդներին տրամադրելով ընդլայնված արտոնություններ, Ամիօն առաջարկում է հարմարեցված լուծումներ և բացառիկ արտոնություններ՝ բավարարելու բիզնեսի բազմազան կարիքները...
Ամենաշատ