News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կարծում եմ, տեղին է, որ երկրի գլուխը հնարավորություն ունի հանդիպելու պետքարտուղարի հետ: Այս մասին «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում նշել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միսլը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ թեեւ ՀՀ սահմանադրությամբ վարչապետն է իրականացնում արտաքին քաղաքականությունը, սակայն ԱՄՆ պետքարտուղար Պոմպեոն հանդիպում է ունեցել ՀՀ նախագահի Արմեն Սարգսյանի հետ, եւ ինչով է պայմանավորված այս ընտրությունը:

Դեսպան Միլսի խոսքով, ինքը տեղյակ է, որ պետքարտուղարը շատ էր ցանկանում լսել Հայաստանում տեղի ունեցածի մասին, ցանկանում էր քննարկել, թե ինչպես Միացյալ Նահանգները կարող է աջակցել ընդհանուր առմամբ:

«Մասնավորապես, պետքարտուղարը ցանկանում էր խոսել առեւտրի եւ ներդրումների խնդրի մասին: Որքան ես հասկանում եմ, դա մի ոլորտ է, որով նախագահին իր սահմանադրական դերի շրջանակներում խնդրել են զբաղվել՝ գրավելով արտերկրյա առեւտուր եւ ներդրումներ ոչ միայն Ամերիկայից այլ ընդհանրապես, եւ աշխատել Սփյուռքի հետ:

Այնպես որ, կարծում եմ լիովին հասկանալի է, որ նա կօգտագործեր այս հնարավորությունը հանդիպելու պետքարտուղարի հետ եւ քննարկելու մեր երկրների միջեւ առեւտրի եւ ներդրումների աճի հնարավորությունները, խոսել ժողովրդական փառատոնի մասին, ինչպես նաեւ՝ կիսել պետքարտուղարի հետ իր սեփական կարծիքը այս նոր ժամանակաշրջանի եւ ապագա զարգացումների վերաբերյալ»,-ընդգծել է Ռիչարդ Միլսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից
ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակեց մարդու իրավունքների մասին տարեկան զեկույցը՝ շեշտելով, որ...
Դեսպան Մակունցը Վաշինգտոնի Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին
Հանդիպման ընթացքում դեսպանը ուսանողներին է ներկայացրել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության աշխատանքները, ՀՀ...
Մհեր Գրիգորյանն ու ԱՄՆ դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերրիկյան երկկողմ օրակարգի հարցերը...
Վաշինգտոնում շարունակվել են ՀՀ ՖՆ պատվիրակության հանդիպումները միջազգային գործընկերների հետ
Նախորդ շաբաթ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային...
Պետքարտուղարությունը հերքել է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու փաստաթղթի ստորագրման մասին տեղեկությունը
Անվտանգության հարցեր օրակարգում չեն եղել...
Լիլիթ Մակունցն ու ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոն քննարկել են ՀՀ դիմակայունության հզորացմանն ուղղված հնարավոր ուղիները
Ապրիլին 16-ին դեսպան Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ...
Ամենաշատ