News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Այսօր՝ հուլիսի 7-ին Գարեգին Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ հավատացյալների երկրպագության համար դուրս է բերվել Աստվածամուխ Սուրբ Գեղարդը: 

Նշենք, որ Սուրբ Գեղարդը Միածնաէջ Մայր Տաճարում կմնա ժամը 11:00-ից մինչ երեկոյան ժամերգության ավարտը:

Հիշեցնենք, որ նախօրեին «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության անդամները ներխուժել էին Մայր Աթոռի Դիվանատուն եւ պահանջում էին ցույց տալ Սուրբ Գեղարդը՝ պնդելով, որ գանձատան թանկարժեք իրերն ու սուրբ մասունքները վաճառվել են:

Դիվանապետ Արշակ Սրբազանն էլ արձագանքել էր, թե այն չի վաճառվել, այլ նրա մի մասը կտրվել եւ նվիրվել է ռուս քաղաքապետի: Ավելի ուշ Մայր Աթոռի մամլո դիվանի պատասխանատու Վահրամ Քահանա Մելիքյանը հերքել էր այդ լուրը: Իսկ Տեր Ասողիկ քահանա Կարապետյանն էլ լրատվամիջոցներին էր ներկայացրել մասունքը: «Սուրբ Գեղարդը 1768 թվականից Մայր Աթոռում պահվում է որպես սրբություն։ Դրա դուրս բերումը Էջմիածնից ներկայիս Վեհափառ Հայրապետը կոնդակով արգելվել է», -ասել էր նա:

Նշենք, որ աշխարհում Սուրբ Գեղարդ կամ Լոնգինի Գեղարդ անունը կրող հինգ քրիստոնեական մասունք կա, սակայն դրանցից միայն մեկն է բնօրինակը, որը դարեր շարունակ պահվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, մյուսները դրա պատճեններն են:

Ավանդության համաձայն` հինգ սուրբ գեղարդներից միայն մեկով է հռոմեացի լեգեոներ Լոնգինը խոցել Հիսուս Քրիստոսի կողը։ Այն պահվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանում, մյուս գեղարդները ցրված են աշխարհով մեկ։

Գեղարդը մոտավորապես 15 սմ երկարությամբ տափակ կամ եռանիստ երկաթե տեգ է, որը, փայտի ծայրին ամրացվելով, ծառայել է որպես խոցող զենք։Առաջին դարի սկզբին առաքյալ Թադեոսը գեղարդը տեղափոխել է Հայաստան։ XII դարից այն պահվել է Այրիվանքում, որն այնուհետեւ վերանվանվել է Գեղարդավանք։ Միջնադարում արշավանքների հետ կապված սպառնալիքների պատճառով գեղարդը տեղափոխվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։

Հայ եկեղեցու ավանդության համաձայն, գեղարդը 33 թվականին Հայաստան է բերել Թադեոս առաքյալը, եւ երկար ժամանակ այն պահվել է քրիստոնյա համայնքներում։ 301 թվականին, երբ Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն է հռչակվել, Գեղարդը դարձել է Հայ եկեղեցու սեփականությունը։

Հիշատակություններ կան, ըստ որոնց, Հայաստանում կամ հարեւան երկրներում օգտվել են Սուրբ Գեղարդից՝ երկիրը եւ ժողովրդին օրհնելու, պատերազմից, աղետներից ազատելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եթե այսօր Ոսկեպարի եկեղեցին ընկել է խոշորացույցի տակ, դա Փաշինյանի մեղքն է, ոչ մեր թե մեր Stand-up-ն է. Աջապահյան
Ոսկեպարի եկեղեցին կդառնա անմատչելի…
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Տավուշում սահմանամերձ տարածքներ զիջելու շուրջ ապրիլի 9-ի եպիսկոպոսաց հայտարարությունը անհամարժեք բուռն արձագանքի արժանացավ իշխող...
Գարեգին Բ-ն նոր նշանակումներ է արել. նա նոր հանձնակատար ունի
Հոգեշնորհ Տ․ Գրիգոր աբեղա Մինասյանը նշանակվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանձնակատար...
Ամստերդամի հայկական եկեղեցում նոր եկեղեցական զանգ է հայտնվել՝ Ուկրաինայի հայերի միության նվերը
Արարողությանը ներկա էին Ուկրաինայի հայերի միության բարձրաստիճան ներկայացուցիչներ
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին եւ գնահատել նրա ջանքերը
Վեհափառ Հայրապետն իր մտահոգությունը հայտնեց առկա լարվածության...
«Փաստ». Ինչո՞ւ են հարձակվել Հայ առաքելական եկեղեցու վրա
Մեր եկեղեցու վրա ՔՊ-ի այս հարձակման «ինֆորմացիոն» առիթը Տավուշի մարզից տարածքներ հանձնելու...
Ամենաշատ