News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գործակցության արդյունքում, էլեկտրական հեծանիվների լիցքավորման արեւային կայաններ են ստեղծվել Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) երկրորդ անտառակայանի եւ Արարատի մարզի Ուրցաձոր գյուղի տարածքում: «Արեւորդի» հասարակական կազմակերպության «Կանաչ շարժունակություն» նախագծով կառուցված հեծանվակայանները  զինված են արեւային վահանակներով եւ մարտկոցներով: Արդյունքում, հեծանիվները լիցքավորվելու են բացառապես արեւային էներգիայով՝ կանխելով մթնոլորտ վնասակար նյութերի արտանետումը։ Ծրագրի կարեւոր մյուս նպատակը էկո-տուրիզմի զարգացումն է։

Կանաչ միջոցառումների շարքում, գործարկվել է նաեւ  արեւային ջրատաքացուցիչ համակարգ՝ Արարատի մարզի Շաղափ գյուղում գտնվող «Հօլանի» բնամթերքի մշակման արտադրամասում: Բնապահպանական բաղադրիչով ջրատաքացուցիչը թույլ կտա արտադրամասն ապահովել մշտական տաք ջրով՝  առանց արտանետումների տաքացնելով մինչեւ 300 լիտր ջուր: «Հօլանի»-ն սոցիալական նպատակ հետապնդող ձեռներեցություն է։ Հասույթը ներդրվում է Ուրցաձոր համայնքային փնջի տնտեսական եւ սոցիալական զարգացման գործում՝ նպաստելով աղքատության կրճատմանը։

Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում (CWR) աշխատանքների արդյունավետության բարձրացման նպաստելու համար, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի անձնական աջակցությամբ  ձեռք  է բերվել հրդեհաշիջման աշխատանքներին հարմարեցված եւ  տեխնիկական անհրաժեշտ միջոցներով կահավորված՝ լիաքարշակ 2 մեքենա:  Դրանցում կան նաեւ անտառապահների համար նախատեսված  աշխատանքային գործիքներ՝ դաշտային աշխատանքները կազմակերպելու համար։ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանին նվիրաբերված մեքենաներն օգտագործվելու են  արագ արձագանքման նպատակով՝ անտառային հրդեհների դեպքում։

Մեքենաների ձեռքբերմանն աջակցել են նաեւ Բնության պահպանության միջազգային միության Նիդերլանդների կոմիտեն (IUCN NL) եւ բրիտանական Համաշխարհային հողային միավորում (WLT) կազմակերպությունը։

«Եթե յուրաքանչյուրն սկսի ավելի խորն ընկալել, թե որքան կարեւոր է բնապահպանությունը, լրջորեն կնպաստի իր եւ սերունդների առողջ ապրելակերպին: Կանաչ տեխնոլոգիաներն անչափ կարեւոր են եւ ոչ այն պատճառով, որ դրանք նորաձեւ են համարվում: Ամբողջ աշխարհում, մարդկությունն արդեն իսկ սկսել է նախընտրել կանաչ մտածողությամբ կենցաղավարությունը, քանի որ գիտակցում է հակառակ տրամաբանության վնասները: Մենք եւս այդ մտածողության կրողներն ենք եւ ավելի քան 10-ը տարի, մեր գործընկեր կազմակերպության հետ, ձգտում ենք հնարավորինս առաջնորդվել այդ սկզբունքով: Ուրախ եմ արձանագրել, որ իրականացվող ծրագրերը կարեւոր դեր են ունենալու մաքուր միջավայրի ստեղծման, ինչպես նաեւ համայնքի ու էկոտուրիզմի զարգացման գործում»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Հեծանվակայանում հնարավոր է վարձակալել էլեկտրական հեծանիվ կամ լիցքավորել դրանք։ «Կանաչ շարժունակություն» ծրագիրն իրականացվում է ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի, ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) աջակցությամբ՝ «Արեւորդի» հասարակական կազմակերպության կողմից։ Նախագծի նպատակը ջերմոցային գազերի արտանետումները բացառող այլընտրանքային փոխադրամիջոցի՝  էլեկտրական հեծանիվների կիրառման տարածումն է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոթիում նոր փողոցներ են լուսավորվել՝ ավտոմատ և հեռավար կառավարմամբ (ֆոտո)
Սահմանապահ Կոթիում արդի տեխնոլոգիաներով աշխատող համակարգ է գործարկվել...
Հայերեն բացառիկ բովանդակություն՝ հայկական առաջին սթրիմինգային հարթակ «Kinodaran»-ից. Վիվա-ՄՏՍ
Ցանկացած վայրից և ցանկացած պահի բովանդակության բազմազանություն ու հասանելիություն ապահովող սթրիմինգային հարթակները շարունակում են գրավել ավելի ու ավելի լայն լսարաններ...
Հաջողված պատմություն՝ շարունակական աջակցության արդյունքում (ֆոտո)
Երաժշտաթերապիայից մինչև կոնսերվատորիա...
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ, ՏՀՏ գործատուների միության և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) համատեղ ջանքերով...
«START+»․«Kinodaran»՝ առանց բաժանորդագրության վճարի, 10 ԳԲ ինտերնետ, 1000 րոպե խոսելաժամանակ և անսահմանափակ հավելվածներ
«Kinodaran»-ը ֆիլմերի, սերիալների ու մուլտֆիլմերի  լայն ընտրանի առաջարկող առաջին հայկական սթրիմինգային հարթակն է...
Փոփոխություն Վիվա-ՄՏՍ-ի ֆիրմային անվանման մեջ և ծառայությունների մատուցման ընդհանուր պայմաններում
Ընկերության ապրանքանիշը /բրենդի անվանումը/` «Վիվա-ՄՏՍ»-ը, դեռևս մնում է անփոփոխ...
Ամենաշատ