News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մադրիդյան սկզբունքները ունեն իրենց հստակ տեղը։ Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության հետ հարցազրույցում նշել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Կա բանակցային գործընթացի էության էվոլյուցիա։ Հիմա մենք այն փուլում ենք, երբ որ  վերներգրավվում ենք գործընթացի մեջ»,- նշել է նախարարը՝ հավելելով, որ շփումների մեջ է եղել Ռուսաստանի արտգործնախարարի, Ֆրանսիայի արտգործնախարարի հետ, ԱՄՆ պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ «Մենք անմիջական կապի մեջ ենք համանախագահների հետ, համանախագահ երկրների ներկայացուցիչների հետ, որոնք անմիջապես վարում են բանակցությունները կամ օգնում են այդ գործընթացին»,- նշել է նախարարը՝ հայտնելով, որ շատ շուտով կլինեն նաեւ մյուս քայլերը, դինամիկան անհրաժեշտ է պահպանել։

Նրա խոսքով՝ հիմա անհրաժեշտ է որոշել, թե ինչպիսին են լինելու հաջորդ քայլերը: «Ես շատ զգուշորեն եմ ձեւակերպում, որովհետեւ ինձ համար մեթոդաբանական առումով շատ էական է ապահովել այս ներգրավման գործընթացը։ Մենք հայտնել ենք հիմնական սկզբունքները. հավատարմությունը բացառապես խաղաղ ճանապարհով խնդրի հանգուցալուծմանը, բացառապես Մինսկի խմբի համանախագահության սկզբունքն ենք արտահայտել ու վերահաստատել, եւ խաղաղությանը նպաստող միջավայրի սկզբունքն ենք հաստատել՝ որպես կարեւոր սկզբունք, որի շրջանակում հնարավոր է բանակցությունները վարել բնականոն ձեւով` կարգավորմանն ուղղված նպատակային այդ գործառույթն ապահովելու առումով»,- նշել է նախարարը:

Հստակեցնող հարցին՝ այս ամենն արդյոք հիմնվա՞ծ է Մադրիդյան սկզբունքների վրա կամ մշակվո՞ւմ են այլ գաղափարներ, նախարարը պատասխանել է, որ անհրաժեշտ է չափազանց զգույշ արտահայտվել՝ հաշվի առնելով, որ հիմա ներգրավման փուլն է: «Ես նորից կրկնեցի այն երեք հիմնական սկզբունքները, որ վերաբերում են մեր ներգրավմանը՝ խաղաղ կարգավորում, Մինսկի խմբի համանախագահների ֆորմատ, խաղաղությանը նպաստող միջավայր, ես գծեցի այն, ինչ մեզ համար չափազանց կարեւոր եւ առաջնային է՝ ստատուս եւ անվտանգություն։ Այս սկզբունքներով մենք հիմա ապահովում ենք բանակցությունների շարունակությունն այնտեղից, որտեղ որ դրանք ընդհատվել են»,- նշել է Զոհրաբ Մնացականյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Երեւանում տեղի կունենա Ադրբեջանում հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառում
Փետրվարի 28-ին Ծիծեռնակաբերդում տեղի կունենա հիշատակի միջոցառում...
Մարուքյանը ուշագրավ փաստեր է հրապարակել Խոջալուի դեպքերի հետ կապված՝ վկայակոչելով Ադրբեջանի 1-ին նախագահի հարցազրույցը
Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը հայտարարել է, որ «Խոջալուի վրա հարձակումը անակնկալ հարձակում չէր»։ 1992 թվականին ռուսական...
Ամենաշատ