News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայ ժողովուրդը կարիք ունի ուժեղ և ինքնիշխան պետության, և դրա համար կան բոլոր նախադրյալները: Այս մասին Ռուսաստանում ՀՀ դեսպանատանն ունեցած իր ելույթում նշել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Ելույթում, նա, մասնավորապես, նշել է.

«Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում սա իմ առաջին աշխատանքային այցն է Ռուսաստանի Դաշնություն: Մինչ Ձեզ հյուրընկալվելը, հանդիպեցի Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի հետ: Իմ ռուս գործընկերոջ հետ քննարկել ենք մի շարք օրակարգային հարցեր: Կարող եմ փաստել, որ հանդիպումն անցել է ջերմ եւ կառուցողական մթնոլորտում:

Մենք մեր ժողովրդի հատկանշական գիծ հանդիսացող կառուցողական դիրքորոշման շնորհիվ ենք ունեցել բազմաթիվ հաջողություններ մեր ողջ պատմության ընթացքում։ Իսկ 20-րդ դարը նշանավորվում է հայ ժողովրդի պատմության մեջ կարեւոր նվաճումներով: Մենք կարողացանք ոչ միայն ստեղծել պետություն, այլեւ հայտ ներկայացրեցինք արցախահայությանը պաշտպանելու համար։ Ցավոք, Արցախի ճակատում տարած փառապանծ հաղթանակից հետո մենք չկարողացանք կառուցել մեր երազած պետությունը։

Սիրելի ներկաներ, իմ խորին համոզմամբ, այսօր մենք ապրում ենք հայ ժողովրդի նորգույն պատմության ամենաբեկումնային ժամանակաշրջանը:

Մեզ բացառիկ հնարավորություն է ընձեռվել կառուցել հզոր, զարգացած եւ բարեկեցիկ Հայաստան, որը ոչ միայն հոգ է տանում իր քաղաքացիների, այլ նաեւ սփյուռքում ապրող մեր հայրենակիցների համար։

Հատկանշական է, որ հայ ժողովուրդը իր պատմության ողջ ընթացքում, անցնելով բազում դժվարությունների միջով՝ ձեռք է բերել առանձնահատուկ իմունիտետ, որը թույլ է տալիս ամենադժվար պահերին գտնել ամենայուրահատուկ լուծումներ` իր գոյության պահպանման եւ զարգացման համար։ Հաճախ, երբ թվում էր, թե բոլոր ռացիոնալ հաշվարկների պայմաններում մենք կկորցնենք ամեն ինչ, ժողովուրդը գտնում էր իր ինքնատիպ լուծումը։ Սարդարապատը եւ Արցախը այդ ինքնատիպ լուծումներից են։

Այս տարվա ապրիլին տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը եւս յուրահատուկ օրինակ է։ Հայ ժողովուրդը, լինելով աշխարհասփյուռ, եւ իր հավաքական գիտելիքի մեջ կուտակելով մարդկության փորձը` կարողացել է կազմակերպել բացառիկ քաղաքական մի գործընթաց, որը Հայաստանը դրել է զարգացման նոր ուղու վրա։ Մենք կարողացել ենք մեկ տեղում խտացնել Ինդիրա Գանդիի, Դոստոեւսկու, Ռուսոյի իմաստությունը, եւ օգտագործելով հայ ժողովրդի դարավոր փորձը` կատարել անհնարին մի բան, որի անունն է թավշյա հեղափոխություն։

Վստահ եմ, համակարծիք եք, որ Հայ ժողովուրդը կարիք ունի ուժեղ եւ ինքնիշխան պետության, եւ դրա համար կան բոլոր նախադրյալները։ Մենք պետք է համախմբենք մեր բոլոր կարողությունները հզոր եւ կայուն Հայաստան կառուցելու համար։ Երկար ժամանակ մեր ընկալումներում հայ ժողովուրդը եղել է բաժանված երեք մասի, եւ դրա կարգախոսն էր Հայաստան-Արցախ-Սփյուռք: Ես առաջարկում եմ այս կարգախոսը փոխարինենք նոր կարգախոսով.

հայ ժողովուրդ-հայոց պետականություն-հայկական շահ։ Սա այն կարգախոսն է, որը պետք է մեզ միավորի եւ հզորացնի։

Միասի’ն այս գաղափարն իրականացնելու համար մենք ունենք բոլոր անհրաժեշտ նախադրյալները: Միասնական լինելու պարագայում մենք պատրաստ ենք դիմակայել բոլոր մարտահրավերներին: Արդյունքում կկարողանանք ամրապնդել մեր ուրույն տեղը գլոբալ աշխարհում, լսելի դարձնել հայոց պետականության պարզ, հստակ եւ բարձր ձայնը։

Նոր Հայաստանը մի պետություն է, որտեղ ամեն մեկը կարող է իրացնել իր ունակությունները, եւ որի արժեքի հիմքում մարդն է, որովհետեւ մենք համարում ենք, որ մեր հիմնական արժեքը եւ հարստությունը հենց մարդն է։ Այդ իսկ պատճառով, համոզված եմ, որ հայ ժողովրդի ազգային գաղափարախոսության հիմքում ընկած է ուժեղ, ինքնիշխան եւ զարգացած Հայաստանի գաղափարը, որը հենվում է յուրաքանչյուր անհատի վրա։

Մեզնից յուրաքանչյուրը պետք է լծվի հայոց պետականության հզորացման սուրբ գործին։ Մենք պարտավոր ենք կառուցել Տիգրան Մեծի, Պապ Թագավորի, Վիկտոր Համբարձումյանի, Շառլ Ազնավուրի, Մոնթեի երազած հայրենիքը»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանը պարզ տեսնել է մաղթում բոլոր «տիկին Սանդուներին» և նրանց, ովքեր ցանկանում են տանել Հայաստանը. Լավրով
Բայց թող ավելի շուտ գա նրանց համար, ովքեր այժմ նույնպես բռնության են ենթարկվում Արևմուտքի կողմից...
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Մենք Հայաստան մինչև այժմ դաշնակից ենք համարում, իրավաբանորեն դաշնակից ենք. Լավրով
Կարծում եմ՝ ոչ միայն իրավական առումով...
Զատուլինը պատասխանել է Մանուկյանին. Ղարաբաղի իրադարձությունները կանխորոշված ​​էին
Նա նշել է, որ դա դառը ճշմարտությունն է եւ չի ցանկանում կարճ նամակով թվարկել պատճառներն ու պատճառները...
«Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»
Վերջին շաբաթների ինտրիգը` արդյո՞ք Փաշինյանը կմասնակցի այս միջոցառումներին, կմնա՞ շքերթին, թե ոչ, ՀՀ...
Ադրբեջանն ի՞նչ  գին է վճարում ռուս խաղաղապահներին դուրս բերելու դիմաց, դժվար է ասել. Արտակ Բեգլարյան
Եթե արցախցիները ռուս խաղաղապահների գործող երաշխիքներով, կամ մինչև  2023 թվականի սեպտեմբերի երաշխիքներով  վերադարձող լինեին, ապա դուսր չէին էլ գա…
Ամենաշատ