News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հուլիսի 7-ին մեկնարկեց «Գորիս՝ 2018 թվականի Համագործակցության մշակութային մայրաքաղաք» միջպետական ծրագիրը: Ծրագրի բացումը կատարվեց Գորիսում «Զանգեր» հուշարձանի տեղադրմամբ, ինչպես նաեւ ԱՐԹ ԷՔՍՊՕ ցուցահանդեսով, որտեղ անդամ երկրները մասնավորապես ներկայացրեցին ավանդական արհեստները:

Ինչպես մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, ծրագիրը միավորել է ԱՊՀ 8 երկրներից (Հայաստան, Ռուսաստան, Մոլդովա, Ղազախստան, Բելառուս, Թուրքմենստան, Ղրղզստան եւ Տաջիկստան) 150 մասնակիցների: Նրա խոսքով՝  ծրագրի հիմնական խնդիրներից մեկն է մշակութային կապերի ամրապնդումը: Դրանից զատ, մայրաքաղաքի սահմաններից դուրս մշակութային միջոցառումների անցկացումը կնպաստի մարզերի զարգացմանը: Մակունցը տեղեկացրեց, որ տարվա ընթացքում Գորիսում կկազմակերպվեն մշակութային տարբեր միջոցառումներ, այդ թվում՝ թատերական եւ գրական ոլորտներում: «Գորիս՝ 2018 թվականի Համագործակցության մշակութային մայրաքաղաք» միջպետական ծրագիրը կավարտվի ընթացիկ տարվա նոյեմբերին:

Ռուսաստանի նախագահի՝ միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյն, իր հերթին, բարձր գնահատեց Գորիսում ծրագրի իրականացման փաստը: Նա հույս հայտնեց, որ ընթացիկ տարին Գորիսի համար հետաքրքիր կլինի: «Այս ծրագրի հանդեպ հետաքրքրությունը մեծ է, եւ ես հույս ունեմ, որ սա կարեւոր իրադարձություն կլինի ինչպես ԱՊՀ կյանքում, այնպես էլ քաղաքի»,- հավելեց Շվիդկոյը:

ԱՊՀ անդամ երկրների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի գործադիր տնօրեն Անատոլի Իկսանովը նշեց, որ Գորիսը 14-րդ քաղաքն է, որ դարձել է Համագործակցության մշակութային մայրաքաղաքը: «Մեզ համար կարեւոր է այս հիասքանչ շրջանի մշակույթին ծանոթանալը»,- ասաց նա՝ հավելելով, որ մյուս տարի Համագործակցության մշակութային մայրաքաղաք է հռչակվելու Բրեստը (Բելառուս):

Հուլիսի 7-ին Գորիսում ծրագրի շրջանակում կանցկացվեն թթի փառատոն, ԱՊՀ երկրների սիմֆոնիկ նվագախմբերի երաժիշտների համատեղ համերգ, ինչպես նաեւ DJ Fest:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ