Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր՝ հուլիսի 7-ին հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հետ:
«Այսօր հանդիպում ունեցա ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հետ: Քարտուղարի հետ քննարկեցինք ՀԱՊԿ եւ ԱԽ փոխգործակցությանն ու անվտանգությանը վերաբերող հարցեր»,- այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արմեն Գրիգորյանը եւ լուսանկար հրապարակել: