Ռումինիայի ՌՕՈՒ ՄիԳ-21 կործանիչը վթարի է ենթարկվել Ֆետեշտի ռազմաօդային բազայից 10 կմ հեռավորությամբ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Ռումինիայի ազգային պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը:
«Ֆետեշտի 86 բազայի ՄիԳ Լանսեր օդանավը կործանվել է շաբաթ՝ հուլիսի 7-ին, տեղական ժամանակով 13:30-ին, օդային բազայի տեղադրության վայրից 10 կմ հյուսիս: Այս պահին օդաչուի վիճակն անհայտ է, ինչպես նաեւ՝ հասցրե՞լ է արդյոք կատապուլտվել»,- նշված է հաղորդագրության մեջ:
Պաշտպանության նախարարությունից նշել են, որ ռազմաօդային բազայի ղեկավարությունը գործողությունների արտակարգ ծրագիր է ընդունել: Արտակարգ պատահարը տեղի է ունեցել բազայում անցկացվող ցուցադրական ելույթների ժամանակ: