News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն շաբաթ Փհենյանում անցկացրած բանակցությունների արդյունքներով հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը նախկինի պես հավատարիմ է Սինգապուրում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ գագաթնաժողովին ձեռք բերած պայմանավորվածություններին, հայտնում է ՏԱՍՍ-ը: 

«Մենք Կորեայի Աշխատանքային կուսակցության միացյալ ճակատի բաժնի վարիչ Կիմ Յոն Չհոլի հետ քննարկել ենք, թե ինչպես ենք հասնելու Կիմ Չեն Ընի եւ Դոնադ Թրամփի միջեւ ձեռք բերված պայամանվորվածոթյունների իրականացմանը, հատկապես՝ Հյուսիսային Կորեայի ամբողջական ապամիջուկայնացմանը»,-  նշել է նա՝ պատասխանելով լրագրողների հարցերին: «Ոչ ոք այդ պայմանավորվածություններից չի նահանջել: Նախագահ Կիմ Չեն Ընը նախկինի պես հավատարիմ է պայմանավորվածություններին»,- հավելել է Պոմպեոն:

ԱՄՆ պետքարտուղարը չի հանդիպել անձամբ Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ, ինչպես նախորդ այցերի ժամանակ:

Նա նշել է, որ կողմերը կոնկրետ պայմանավորվել են հուլիսի 12-ին Փհանմունջոմ սահմանապահ կետում աշխատանքային մակարդակում հանդիպել Պենտագոնի ներկայացուցիչների հետ, որպեսզի գործարկեն 1950-1953 թվականների Կորեական պատերազմի ժամանակ զոհված ամերիկացի զինծառայողների մասունքների փոխանցման գործընթացը: Դրանից զատ, առաջընթաց է ձեռք բերվել Հյուսիսային Կորեայի հրաձգարանի ապամոնտաժման հարցում, որտեղ անցկացվում են հրթիռային շարժիչների փորձարկումները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլոր կողմերի շահերից է բխում Կորեական թերակղզում խաղաղության և կայունության ապահովումը. Չինաստանի ԱԳՆ
Չինաստանն ի գիտություն է ընդունել (Հյուսիսային Կորեա) արբանյակի արձակման մասին հայտարարությունը...
Կիմ Չեն Ինը հայտնել է Կորեական թերակղզու ջրերում միջուկային պատերազմի վտանգի մասին 
Թշնամական ուժերի, այդ թվում՝ ԱՄՆ-ի, անխոհեմ առճակատման զորավարժությունների պատճառով...
Գուտերեշը հայտարարել է Հյուսիսային Կորեայի ամբողջական ապամիջուկայնացմանը ՄԱԿ-ի անսասան հանձնառության մասին
«Հիմնական նպատակն ամբողջ տարածաշրջանում խաղաղության, անվտանգության եւ կայունության հաստատումն է...
Փհենյան. Վաշինգտոնի եւ Սեուլի համատեղ զորավարժությունները Կորեական թերակղզին կանգնեցնում են պատերազմի շեմին
Միացյալ Նահանգները եւ Հարավային Կորեան համատեղ զորավարժություններ կանցկացնեն...
Բայդենը Հյուսիսային Կորեայի դեմ ԱՄՆ պատժամիջոցները երկարաձգել է եւս մեկ տարով
Խոսքը Փհենյանի դեմ այսպես կոչված արտակարգ դրության երկարաձգման մասին է, որը 2008, 2010, 2011, 2015, 2016 եւ 2017 թթ. ստորագրված նախագահական մի շարք հրամանագրերի հիման վրա սահմանված սահմանափակումների պահպանում է նախատեսում...
Հարավային Կորեայի նոր նախագահը Հյուսիսային Կորեային կոչ է արել միջուկազերծում իրականացնել
Յուն Սոկ Յոլը խոստացել է աջակցել Հյուսիային Կորեայի զարգացմանը...
Ամենաշատ