News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Ինձ հետաքրքիր է, թե ով պետք է իմ երեխայի լողանալու, սանհանգույցից օգտվելու, բարեկեցիկ կյանքի հաշվին ջուրը ծախի, ես էլ քրտնած գործից գամ տուն ու այդպես կեղտոտ նստեմ։ Ու զանգեմ, ասեն. «բոլոր օպերատորները զբաղված են», ձեր հավեսը ոչ մեկ չունի»: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է Կասյան 5 շենքի բնակիչներից Գագիկը՝ իր բողոքը հայտնելով «Վեոլիա Ջուր» կազմակերպության ջրամատակարարման կազմակերպամն դեմ:

Կասյան 5 հասցեում երեքհարկանի տան դիմաց միացած ցայտաղբյուր է։ Շենքի բնակիչները բողոքում են՝ արդեն 2 ամսից ավել է, ինչ իրենց ջուրը գիշերը 12–ից հետո անջատում են։ Իսկ միակ համարով զանգելուց ոչինչ չի փոխվում։ Գագիկը, ով արդեն 2 ամիս է փորձում է հասկանալ խնդրի պատճառը եւ գտնել լուծումը, մեզ պատմեց հետեւյալը.

«3 ամիս կլինի, որ ես ամեն օր, կամ գոնե օրը մեջ զանգում եմ։ Պատկերացրեք, լողանում եք, ջուրը անջատվում է, ու կիսատ է մնում լոգանքը։ Օրվա ընթացքում անջատում չի լինում։ Միայն գիշերը 12–ից։ Երեկ ջուր նորից չենք ունեցել։ Ցայտաղբյուրը աշխատում է, այսինքն ջուր կա, սակավաջրություն չի։ Մի 4 օր առաջ զանգել եմ, օրինակ։ Ասել եմ. «էս շենքի, էս բնակարանի բնակիչն եմ։ Կասեք գրաֆիկը, քանի ժամ է մեր ջուրը գալիս»։ Պատասխանում են. «24 ժամ»։  Իսկ մենք այդ պահին ջուր չունենք։ Ես հարցնում եմ՝ որն է իրենց գործառույթը։ «Մեր գործառույթն է խնդիրներ գրանցելը»,– պատասխանում են ինձ: Ուրեմն խնդիրները գրանցվում են իրենց մոտ, որ հետո փոխանցվեն տեղամաս։ Փոխանցվում են տեղամաս ու զանգ է գալիս։ «Բարեւ ձեզ, ջուր չունե՞ք»։ Ասում եմ, որ ջուր ունենք, բայց գիշերը՝ չկա։ Ասում են. «Անջատում չի եղել, հետո կզբաղվենք դրանով»։ Հետո էլի ջուր չունենք։ 3 ամիս է ամեն օր, ինչքան ուզում ես զանգիր՝ 20 անգամ, 100 անգամ, մեկ է, նույն ցիկլն է: Անցած տարիներին այսպիսի խնդիր չի եղել։ Ջուրը եղել է 24 ժամ։ Այն ժամերին, որ հիմա ջուրը կտրվում է, ճնշումն էր իջնում, բայց միեւնույն է ջուր կար»։

Խոսակցությանը միանում է Կարենը, ով ողջ կյանքը անցկացրել է այս շենքում. «Այստեղ ջուր անջատվել չի եղել պատմության մեջ։ 60 տարվա շենք է։ Բայց վերջերս սկսել են անջատել, գիշերները։ Մի քանի անգամ է եղել, որ չեն անջատել։ Բազմաթիվ զանգերից հետո, խոստանում են մասնագետ ուղարկել եւ այլն։ Ասում ենք, որ պայմանագրով մենք ջուր պետք է ունենանք շուրջօրյա, բայց, 12–ից հետո՝ չկա։ Գոնե պատասխան տան, մարդ գա, բացատրի։ Օրինակ, հոսանքը 12–ից հետո էժան է։ Ես եմ, ուզում եմ լվացքը 12–ից հետո անեմ եւ այլն, իսկ իրանց պատճառով չեմ կարողանում»։

Գագիկը հավելում է, որ մարդկանց մոտ, չգիտես ինչու, ինչ–որ մտածելակերպ է ձեւավորվել, որ չպիտի զանգեն, չպիտի պահանջեն. «Մարդկանց համար ամոթ է զանգել, ասել, որ ջուր չկա»։ Նա նշում է, որ նույնիսկ համատիրությունից են եկել, խողովակների հետ խնդիր չկա. «Ոնց կարա լինի, որ օրվա ընթացքում խնդիր չլինի, իսկ գիշերը՝ լինի: Ասում են գնացեք, համատիրությունից մարդ կանչեք, որ գան խողովակները նայեն։ Ես չեմ հասկանում այդ առաջարկությունը։ Խողովակները քարկա՞պ են ընկնում գիշերը, իսկ առավոտը բացվում են։ Չեմ հասկանում։

Ինձ հետաքրքիր է, թե ով պետք է իմ երեխայի լողանալու, սանհանգույցից օգտվելու, բարեկեցիկ կյանքի հաշվին ջուրը ծախի։ Ես էլ քրտնած գործից գամ տուն ու այդպես կեղտոտ նստեմ։ Ու զանգեմ, ասեն. «բոլոր օպերատորները զբաղված են», ձեր հավեսը ոչ մեկ չունի։ Ես էլ եմ աշխատում, բայց թե մի օր կիսատ անեմ իմ պարտականությունները՝ գիշերը չեմ քնի»:

Անի Հովհաննիսյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 18-ին, կազմել է...
Գագարինի արտադրական բազան կվաճառվի աճուրդով՝ գնի 80 տոկոսով. Նախկինում 4 անգամ փորձել են վաճառել՝ չի հաջողվել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում պետական գույքը...
«Բեկոն պրոդուկտ» ընկերությունն ընդլայնվում է. նոր գործարան է կառուցում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում գերակա ոլորտում...
Մի՛ կատարեք ապրանքների անօրինական տեղափոխում, գործե՛ք օրենքի դաշտում, վճարե՛ք հարկերը. ՊԵԿ-ի տեսահոլովակը
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է տեսահոլովակ՝ օրինական...
Հայաստանում կգործի Էլեկտրոնային ապրանքատրանսպորտային բեռնագիրը. Այն դյուրացնում է բեռնափոխադրման գործընթացը
Միաժամանակ միջազգային բեռնափոխադրումների թվայնացումը նոր որակ է հաղորդում տրանսպորտային ծառայությունների մատուցման ոլորտին...
Եվրահանձնաժողովը 15 մլն եվրոյի աջակցություն կհատկացնի ՀՀ-ին. նախատեսվում է եւս 15 մլն եվրոյի նոր համաձայնագիր
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ին հավանություն տվեց Հայաստանի եւ...
Ամենաշատ