News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Շաքարի եւ շաքարավազի ապրանքախմբում 2018 թվականի հունիսին 2017-ի հունիսի համեմատ գրանցվել է 12.6 տոկոս գնանկում: Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների, այս տարվա հունիսին մայիսի համեմատ գնանկումը կազմել է 2.2 տոկոս: Մասնավորապես, Երեւանում շաքարի եւ շաքարավազի գները նվազել են 2 տոկոսով:

Կաթնամթերքի, պանրի եւ ձվի ապրանքախմբում այս տարվա հունիսի  2017-ի հունիսի համեմատ գների մակարդակը մնացել է անփոփոխ, իսկ 2018թ. մայիսի համեմատ արձանագրվել է 2.1 տոկոս գնանկում, ինչին մեծապես նպաստել է ձվի 8.9 տոկոսով գնանկումը: Մայրաքաղաքում կաթնամթերքի, պանրի եւ ձվի գների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ նվազել է 1 տոկոսով:

Նշենք, որ այս տարվա հունիսին մայիսի համեմատ 2 տոկոսով գների նվազում է արձանագրվել հացաբուլկեղենի եւ ձավարեղենի, ոչ ալկոհոլային խմիչքի, սուրճի, թեյի, կակաոյի ապրանքախմբերում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ