News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Արդշինբանկը աջակցում է «Գորիսը` 2018 թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» միջպետական ծրագրի իրականացմանը: Սույն թվականի հուլիսի 7-8 տեղի կունենա ծրագրի հանդիսավոր բացման արարողությունը, որին ներկա գտնվելու նպատակով Հայաստան են ժամանել ավելի քան 250 հոգուց բաղկացած պատվիրակություններ:

Ծրագրի բացման շրջանակներում տեղի կունենան «Զանգեր» հուշարձանի, ART EXPO ժամանակակից արվեստի ցուցադրության, Ս. Խանզադյանի թանգարանի, սրճարան-գրադարանի բացումները, ԱՊՀ սիմֆոնիկ և Երևանի ջազ նվագախմբերի համերգները: Կանցկացվեն «Թթի», «Գորիսի օր» և ԱՊՀ երկրների DJ փառատոները,  ինչպես նաև ԱՊՀ ազգային պարերի բացօթյա ֆլեշմոբ և «Հին Գորիս» ալբոմի շնարհանդեսը:

«Գորիսը` 2018 թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» միջպետական ծրագիրն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության, Արդշինբանկի, ԱՊՀ մասնակից պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի, Գորիսի համայնքապետարանի և Սյունիքի մարզպետարանի  համաֆինանսավորմամբ:

ԱՊՀ մշակութային մայրաքաղաք են հռչակվում երկրի մայրաքաղաք չհանդիսացող քաղաքները՝ տվյալ երկրի առաջարկով: Գորիս քաղաքը որպես 2018 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հռչակելու մասին որոշումը կայացվել է ԱՊՀ երկրների ԱԳ նախարարների 2017 թվականի խորհրդի նիստի ժամանակ: Ծրագրի նպատակն է ԱՊՀ անդամ-պետությունների մշակութային ներուժի միավորումը, մշակութային կապերի ընդլայնումը, ինչը կխթանի ընտրված քաղաքի մշակութային, սոցիալական, տնտեսական և հասարակական զարգացմանը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պուտինը հավանություն է տվել ԱՊՀ-ում ապրանքների ծագման երկրի որոշման կանոնների մասին համաձայնագրի փոփոխություններին
Արձանագրության համաձայն՝ ցանկում ներառված են արտաքին տնտեսական գործունեության ապրանքային նոմենկլատուրայի լրացուցիչ կետեր․․․
Կառավարությունը հաստատեց «ԱՊՀ շրջանակներում կնքված բազմակողմ պայմանագրերի դադարեցման մասին» արձանագրությունը
Հիմնավորման մեջ ասվում, է, որ օրենքի ընդունման արդյունքում կապահովվեն 2000 թվականի դեկտեմբերի 1-ին ստորագրված «Անկախ Պետությունների…  
ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը տեղի կունենա մայիսի 24-ին Աշգաբադում
ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի անդամները կքննարկեն խորհրդի արտահերթ նիստի օրակարգը...
Բելառուսի Պետական անվտանգության կոմիտեի ղեկավարը մեղադրել է Արևմուտքին ՌԴ տարածքում ահաբեկչություններ կազմակերպելու մեջ
«Բելառուսի տարածքն առանցքային նշանակություն ունի եվրասիական տարածաշրջանում գերակայության համար ապագա դիմակայությունում»․․․
Պուտինը հայտարարել է ԱՊՀ երկրների հետ համագործակցության առաջնահերթության մասին
Նրա խոսքով, ռուսական դիվանագիտությունը միտված է շարունակել զգալի ներդրում ունենալ պետության դինամիկ զարգացման համար արտաքին բարենպաստ պայմանների ստեղծման...
«Ադրբեջանի ղեկավարությունը ձգտում է խաղաղությունը հուսալի դարձնել». ԱՊՀ գլխավոր քարտուղարի տարօրինակ հայտարարությունը
«Ալիևը հաղթանակը կարող է նպաստել ջանքերի ակտիվացմանը»․․․
Ամենաշատ