News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հուլիսի 7-ին «Ուրալյան ավիաուղիներ» ինքնաթիռում Կինը թռիչքի ժամանակ երեխա է ունեցել, հաղորդում է ավիափոխադրողի մաուլի ծառայությունը:

Արտասովոր պայմաններում ստիպված են եղել ծնունդ ընդունել Օշ-Եկատերինբուրգ չվերթի բորտուղեկցորդները:

Թռիչքից քիչ անց հղիության վերջին ժամկետներում գտնվող ուղեւորուհին գանգատվել է որովայնի եւ մեջքի ցավերից: 15 րոպե անց երեխան լույս աշխարհ է եկել:

 «Ծնունդը հաջող է անցել: Նորածինը եւ մայրը իրենց լավ էին զգում», — նշվում է հաղորդագրության մեջ:

Ինքնաթիռի անձնակազմը որոշում է ընդունել վերադառնալ օդանավակայան, որտեղ նրանց դիմավորել է շտապ օգնությունը: Նշվում է, որ մորը եւ երեխային փոխանցել են բժիշկներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ