News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Գորիսի կենտրոնն այսօր հայտնվել է դասական երաժշտության գերիշխանության ներքո: Քաղաքի կենտրոնական հրապարակում ԱՊՀ երկրների սիմֆոնիկ նվագախմբի համերգն է տեղի ունենում, որը հատուկ ստեղծվել է «Գորիս.   Համագործակցության մշակութային մայրաքաղաք 2018» ծրագրի համար:

Նվագախմբում ընդգրկված են Անկախ պետությունների համագործակցության երկրներից երաժիշտներ, մասնավորապես, Հայաստանից, Ռուսաստանից, Մոլդովայից, Թուրքմենստանից, Բելառուսից: Երաժշտական կոլեկտիվը ղեկավարում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:

Համերգի ծրագրում ներառված են 20-րդ դարի հայ եւ ռուս կոմպոզիտորների ստեղծագործությունները: Նրանց թվում են Խաչատրյանը, Պրոկոֆեւը, Շոստակովիչը, Սվիրիդովը: Համերգը բացվել է  «Համագործակցության մշակութային մայրաքաղաքի՝ Գորիսի օրհներգով», որի հեղինակը Ռոբերտ Ամիրխանյանն է:

Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանը համերգից առաջ նշել է, որ Գորիսը հարուստ մշակութային եւ պատմական ժառանգություն ունի, եւ նման ծրագրերը ուղղված են ԱՊՀ երկրների միջեւ միջմշակութային կապերի խորացմանը:

Բացի դրանից, նրանք դրական ազդեցություն կունենան տարածաշրջանի սոցիալտնտեսական զարգացման վրա: Մոտ ապագայում «Գորիս.  Համագործակցության մշակութային մայրաքաղաք 2018» ծրագրին նվիրված նամականիշ կթողարկվի եւ շրջանառության մեջ կմտնի: Ավելացնենք, որ ԱՊՀ երկրների սիմֆոնիկ նվագախմբի համերգից հետո Գորիսի կենտրոնում սկսվում է DJ Fest, որի շրջանակներում կներկայացվեն Համագործակցության երկրներում ամենատարածված երգերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ